Ուհան աշըղն ու Քոսեն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սոյլամազ խանըմի հեքիաթը Ուհան աշըղն ու Քոսեն

Հայկական ժողովրդական հեքիաթ

Ձուկ տղան
[ 372 ]
ՈԻՀԱՆ ԱՇԸՂՆ ՈԻ ՔՈՍԵՆ

Ժամանակով մի թաքավոր կըլի, թաքավորին կունենա իրեք տղա, իրեք ախչիկ։

— Ես որ մեռնեմ,— կասի թաքավորը,— ով սֆթիցը կուզի իմ ախչիկը, կտաք նրան։

Թաքավորը մեռնելուց ետը մի բազրկյան կգա թաքավորի ախչիկը ուզելու։

Մենձ ախպերն ու միշնեկ ախպերը տալիս չեն, պուճուր ախպերը կասի.— Էտ իմ բաժինն ա, ես տալիս եմ։

Կտա բազրկյանի տղին։

Մի տարուց ետը էլի ըտենց մի բազրկյան կգա թաքավորի ախչիկն ուզելու, մենձ ախպերն ու միշնեկ ախպերը էլի տալիս չեն, պուճուր ախպերը կգա, կասի.— Խի՞ չեք տալի, մեր հորը վասյաթը կատարեք։

Մենձ ախպերը կասի.— Քեզ ի՞նչ, իրեք ախպեր ենք, իրեք քիր, դու քու բաժինը տվել ես, էտ մեր բաժինն ա, չենք տալի։

— Ախպեր,— կասի,— իմ հոր մալը ձեզ, էս ախչիկը տվեք ինձ, պըտի տամ մարթի։

Էտ ախչըկանն էլ վե կունի, կտա էտ բազրկյանի տղին։

Մի տարուց ետը էլեդ մի բազրկյան կգա թաքավորի պուճուր ախչիկը ուզելու։ Էլեդ մենձ ու միշնեկ ախպերտինքը չեն տա, պուճուր ախպերը կգա, կասի.— Խի՞ չեք տալի։

Զոռ կանի ախպորտանցը՝ էտ ախչիկն էլ վեր կունի կտա մարթի։ [ 373 ] Հ’իրեք քիրը կտա մարթի, մեկի տեղն էլ ա չի հ’իմանալ, թե ո՛րտեղ ա։ Թաքավորի էրկու տղեն պսակված են, իսկ պուճուրը աղափ ա, դրա անըմը Ուհան ա։

— Ես,— կասի,— որ քվորտանցս տվի մարթի պրծա, ես պըտի գլուխս առնեմ, էթամ իմ քվորտանցս քթնեմ։

Բաց կթողա տղեն, կընկնի ճամփա։

Կէթա մի ջրի վրա կնստի, շատ կմտածի, կտենա որ էտ ջուրը մի պատկերք ա բերըմ, ձեռը կքցի, էտ պատկերը կկալնի։ Մտիկ կտա, որ ախչկա պատկերք ա, շա՛տ սիրուն ա։

Կասի.— Էնդար պըտի ման գամ, որ էս պատկերքի տերը քթնեմ։

Պատկերքը կդնի ծոցը, կէթա մի քաղաքի թուշ կըլի, կհարցնի, կէթա մեծ քվոր տունը կքթնի։ Փեսեն ու քիրը շատ կուրախանան, շատ կպատվեն։ Կգան հ’իրիկունը կնստեն, զրից կանեն։

Կասի.— Էս պատկերքը քթել եմ ես, պետք ա էս ախչկա տեղը նշանց տաք։

Փեսեն կասի.— Ես գիդամ ոչ դրա տեղը, վեր էթանք էն մի բաջանաղիս կուշտը, բալքի նա հ’իմանա։

Վե կկենան փեսի հետ, կէթան միշնեկ քվորը ղոնաղ։

Միշնեկ փեսեն էլ դրան շատ կընդունի, հարց ու բարով կանեն, շատ կուրախանան։

Ըտեղ էլ կասի փեսին.— Էս պատկերքի տերը քթեք։

Կասի.― Ես գիդամ ոչ, վերեք էթանք պուճուր բաջանաղիս կուշտը, բալքի նա հ’իմանա։

Վե կկենան, կէթան պուճուր բաջանաղի կուշտը, պուճուր քվորը ղոնաղ։

Դրանք էլ շատ կուրախանան։ Սրանց էլ պատկերքը շանց կտա, կասի․— Էս պատկերքի տեղը ինձ ասեք։

Պուճուր փեսեն կասի.— Շատ դժար ա, թաքավորի ախչիկ ա, քեզ չեն տա։

Սազը կդնի դոշին, կասի․— Յա քթեք, յա ես կգժվեմ։

Փեսեն կասի․— Ես կարալ չեմ, դու գնա, բալքի մի հնար անես։

Վե կկենա տղեն, դրանցից շնորակալութուն կանի, կընկնի ճամփա, կէթա էտ թաքավորի քաղաքը կքթնի, սազը կդնի դոշին, կէթա մի ղայֆախանա, մի քանի բերան հաղ կասի։ Շատ կհավա [ 374 ] Քոսեն կզարթնի տեղիցը, ձեն կտա.— Սա՛նդուխտ, հ’ո՞ւր ա ախչիկը։

Ձին կասի.— Տարավ տղեն։

Կասի.— Կարա՞նք հասնի։

Կասի.— Վե՛ր կաց, հինգ օրեն գնացած ճամփեն մի սհաթըմը կէթամ։

Քոսեն կասի.— Տղի աջալը էկել ա, տամ էս դոնըմին[1] սըպանեմ։

«Հա՛յ» կանի ձին, նի կըլի երկինքը։

Հրեղեն ձի՜, մի սըհաթըմը կհասցնի տղին։ Փետը կքաշի.— Տղա,— կասի,— էս հետն էլ եմ բաջխըմ, ջահել ես, չեմ ղմշըմ։— Կտա, գլուխ-մլուխը կշարթի տղի։ Ախչիկը վե կունի ու կգա։

Տղեն յարալու կէթա պուճուր փեսի տունը։

Քիրն ու փեսեն կմղկտան, կասեն.— Բո՛լ ա, նրանից գլուխ հանել չի’լիլ, կսըպանի, անտեղի կէթա ջանդ։ Ես նրանից սիրուն ախչիկ կուզեմ քե։

Մի քանի օր կպահեն, տղի յարեքը կսաղանա, էլեդ տղեն կկաննի կասի.— Պըտի էթամ, փեսա, յա սըպանվեմ, յա բերեմ իմ կնիկը։

Փեսեն կմտածի, որ ճար չի՛ ըլի սրան, տղեն անտեղի կսըպանվի, կասի․— Տղա՛, դե որ էթալ պըտես, ես դրա հնարքը ասեմ։ Դա էտ ձին ֆլան ծովիցն ա հանել․ ժամանակն ա, շոք ա, էտ ծովի ձիանը դուս են գալի, էթըմ սառն հ’ախպրները լեղանըմ, գնա՛, կարաս, հնար քթի՛, ըտեղան ձիանոնցիցը մինը կալնա։

Տղեն վե կկենա, ձին նի կըլի, կէթա։ Կէթա, հ’ախպրները կքթնի։ Կէթա, հեռու սարըմը տափ կկենա։ Կտենի, որ Ղըռխըլու ղսրաղը դուս էկավ իրա քառասուն քուռակը հետը, գնաց սառն հ’ախպրներըմը լեղանըմ են։ Էլեդ գնացին թափեցին ծովը։ Էտ տղեն էկավ հ’ախպրի կուշտը, գնաց ման էկավ, հ’ախպրի ակը քթավ, գնաց փեսի տանիցը էրկու բարդան[2] բուրթ, և էլ մի հատ բահ վե կալավ, գնաց էն սառն հ’ախպրի կուշտը, հ’ախպրի ակը քանդեց, բուրթը ճխտեց ըտեղ, ջուրը կտրեց, էկավ հախպրի կողքին [ 375 ] մի փոս քանդեց, իրա ձին բրախ տվուց սարը, գյամը վե կալավ, էկավ։ Ճաշվա շոքին Ղըռխըլու ղսրաղը էկավ, նի մտավ սառն հ’ախպրի մեչը։ Տղեն թաքուն վե կացավ, քուռակները փախան, թափեցին ծովը, ղսրաղը ծանրած ղսրաղ էր, գյամը տվուց բերանը, նի էլավ, մի հանք քշեց դըբտ սարը։

Ղսրաղն ասեց․— Ընչի՞ ես քշըմ, ծանրած եմ, քուռակներս կքցեմ, էլմով[3] քշա։

Տղեն յավաշացավ, ասեց.– Քե տանըմ եմ, որ Քոսեն իմ կընկանը տարել ա, որ փախցնենք, իմ կնիկը տանենք։

Ասեց.— Տղա՛, Քոսի ձին իմ քուռակն ա, արխեին կաց, որ քու կնիկդ կբերեմ։

Ձին քշեց, էկավ Քոսի տունը։

— Ախչի,― ասեց,— հ’ո՛ւր ա Քոսեն։

Ասեց.— Քնած ա, մնըմ ա էսօր, որ վե կենա։ Մեխք ես, էս անքամին կսըպանի։

Կասի.— Վե՛ր, սըպանըմ ա՝ սըպանի։

Ախչկանը կվեկալնի, նի կըլի ձին, կքաշի թարքը։

Ղսրաղը կասի.— Տղա՛, մի վախենա, էլմով քշա ինձ։

Քոսեն տեղիցը կզարթնի, կասի.— Սանդուխտ, հ’ո՞ւր ա իմ կնիկը։

Կասի.— Տարա՜վ տղեն։

Կասի.— Սոված եմ, հաց ուտեմ, թե վե կենամ նի՛ ըլեմ։

Կասի.— Հաց էլ կեր, չիբուխ էլ քաշա, հըլա նոր գնաց։

Քոսեն հաց կուտի, չիբուխ կքաշի, վե կկենա, ինատ-ինատ թուրը կկապի վրիցը.— Բոլ ա,— կասի,— ջանիս հասցրիր, տամ էս անքամին սըպանեմ։

Նի էլավ ձին, ընկավ ճամփա, երկնքովը գնաց դրա գլխավիրևը, ձեն տվուց։

— Հը,— ասեց,— տղա, աջալդ էկել ա, էս անքամին պըտի սըպանեմ։

Տակնուց ձեն տվուց Ղըռխըլու ղսրաղը, ասեց.— Սա՛նդուխտ, աղունըկի ղայդա թարխը տուր, Քոսեն ըլի հազար կտոր։

Մոր ձենը առնելու պես Սանդուխտը շուռ անցավ թիկունքի վրա, Քոսեն դիպավ գեննովը, էլավ հազար կտոր։ Վեր էկավ [ 376 ] Սանդուխտը գետինը, տղեն բաց թողուց ղսրաղին, նի էլավ Սանդուխտը, կնկանը քաշեց թարքը, Ղըռխըլու ղսրաղին բաց թողուց, գնաց իրա քուռակների կուշտը։

Ուրախ-ուրախ տղեն ընկավ ճամփա, էկավ իրա պուճուր քվոր տունը, շատ ուրախացավ քիրը և իրա փեսեն։ Մի էրկու օր լավ կեր ու խում արին պուճուր փեսի տանը։ Վե կալավ պուճուր քվորը ու պուճուր փեսին բերուց միշնեկ փեսի տունը, դրանք էլ շատ ուրախացան, մի քանի օր էլ ըտեղ քեֆ արին։ Վե կալավ ջուխտ փեսին էլ, ջուխտ քվորն էլ, էկան մենձ քվոր տունը, մի քանի օր էլ ըտեղ քեֆ արին, վե կալավ հ’իրեք քվորն էլ, հ’իրեք փեսին էլ, էկան իրենց տունը, իրա ախպերտինքն էլ, իրա մերն էլ շատ ուրախացան։ Բերին ախպերտինքը հաց պատրաստեցին, օխտը օր, օխտը քշեր քաղաքին հաց տվին, հ’աշկալիսեք տվին.— Փա՛ռք քեզ, աստոծ, որ մեր ախպերը էկավ, մեզ հասավ։

Ախպերտինքը կաննեցին ղրաղ, պուճուր ախպորը դրին թաքավոր։

Նրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։

Աստծանից հ’իրեք խնձոր վեր ընկավ, մեկն՝ ասողին, մեկը՝ լսողին, մեկն էլ՝ հ’անգաջ դնողին։


  1. Անդամին (ծանոթ․ բանահավաքի)։
  2. Պարկ (ծանոթ․ բանահավաքի)։
  3. Ծանր (ծանոթ․ բանահավաքի)։