Ուղեւորները

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Օրորոցվում են Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Ուղեւորները)

Վարդան Հակոբյան

Ես ինձ սարերի շուրջառում գտա
***

Ուղեւորները ճամփի վրա են, -
Առուն մանկության ձայներ է հուշում,
Գմբեթը զանգի ձեւերն է հիշում,
Սիրտը հիշում է սերերը գարնան.
Ուղեւորները ճամփի վրա են։

ՈՒղեւորները ճամփի վրա են, -
Դառնության խորքում արմատն է հույսի,
Բույրերի շնչում երազն է ծաղկի,
Ջրի ակունքում՝ ծարավը օրվա.
ՈՒղեւորները ճամփի վրա են։

ՈՒղեւորները ճամփի վրա են, -
Շանթերի հուրը պարում է դեմքիս,
Մորմոքս - հավերժ, վստահելի է՝
Ինչպես ոտքի տակ՝ ամրություն հողի,
ՈՒղեւորները ճամփի վրա են։
Ուղեւորները ճամփի վրա են, -
Երկինքն աստղերի միջով է հոսում,
Այգը ծաղկում է մթան քողերում,
Դարձողների մեջ տեսեք ե՞ս էլ կամ.
Ուղեւորները ճամփի վրա են։