Օրորոցվում են վայրկյաններն ահա, -
Եվ ամեն շյուղի հազար բողբոջ կա,
Եվ ամեն երազ հազար աչք ունի,
Եվ ամեն մի երգ հավք ունի հազար,
Եվ աշխարհը մի մանկապարտեզ է։
Օրորոցվում են օրերը, ահա, -
Եվ ճյուղ ու ծառ են դառնում շյուղերը
Եվ երազները մարմին են առնում,
Եվ երգը հավքից թեւեր է վերցնում,
Եվ, աստղերն, անշուշտ, աչքահուլունք են։
Օրորոցվում են տարիներն ահա, -
Եվ ճամփաները ծանրաշարժ, ծեր են,
Եվ իսկական են խաղալիքները,
Օրորոցագող... Էլ ահ-վախ չկա
Եվ անգամ՝ եթե տանում է, տանի...