Ունայնություն ունայնությանց

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գիծ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Բ (Ունայնություն ունայնությանց)

Վարդան Հակոբյան

Աստղերի բուրմունքը
ՈՒՆԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԱՅՆՈՒԹՅԱՆՑ


Ունայնության խորհուրդը
ժպիտն է-
ծաղիկների ու փշերի մեջ։

Ունայնության խորհուրդը
ճանապարհն է-
անդառնալի սլացքի մեջ։

Ունայնության խորհուրդը
երգն է-
անսահմանելի պահի մեջ։

Ունայնության խորհուրդը
ծնունդն է-
մահից առաջ եւ հետո։

Ունայնության խորհուրդը
կյանքն է-
ունայնությունից դուրս։