Ուսանող

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
«Մեզ սիրում են, մեզ հարգում են...» Ուսանող

Ռափայել Պատկանյան

Ուսանողի կյանքը
ՈՒՍԱՆՈՂ


  Երբ որ հողից մարդ դարձա,
Երբ Աստվածանից հարցա,
Թե՝ ի՞նչ վիճակ ես ուզում.
Ասի՝ ուսանողություն։

   Աստված ուզեց զարդարել
Ինձ, դիպա շորեր կարել.
Ասի՝ էն դու կանանց տո՛ւր,
Ինձ մի նըշանազգեստ տո՛ւր։

  Կապտածըղի գըդակ տո՛ւր,

Մեջքես կապե՛ հատու սո՛ւր.
Մառանումս լավ գինին
Թո՛ղ միշտ անպակաս լինի։

  Իմ սիրելի նազելին
Մնա ինձ միշտ հավատարիմ.

Փըղըշտացի ախոյա՛ն,
Տե՛ս, իմ սուրն է իմ պաշտպան։

  Ո՛վ չի իլել ուսանող,
Լա՛վ է, որ միշտ մընար հող,
Քան Աստուծո լույս արևն

Անասնոց պես վայելեր։

  Ո՛վ չի կոնծել երգելով,
Ընկերաց հետ պաչվելով,
Նա չըգիտե ցնծություն.
Եղո՜ւկ սըրտին, վա՜յ հոգուն։

Ո՛վ չի երդվել ընկերաց՝
Պաշտպան լինել հայրենյաց,
Վերջին արյունը թափել,
Հայրենիքը ազատել.

  Մեզնից էնպեսն հեռանա,

Լույս աշխարհից վերանա,
Թո՛ղ անասնոց կարգն ընկնի,
Թո՛ղ մեր մեջ նա չի մըտնի։