Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
«Մեզ սիրում են, մեզ հարգում են...»
Աղբյուր. ԵԺ հ1, էջ 24-25
ծ. և տ. ― էջ 269
⁂
Մեզ սիրում են, մեզ հարգում են,
Խելոք, բարի մեզ ասում են՝
Երբ փող ունինք, բայց ատում են
Թե փող չունինք. խիստ ատում են։
5
Մեզ մատնում է փողի համար
Մեր սիրելին՝ նույն և եղբայր.
Ուրանում է մեզ նա իսպառ,
Թե փող չունենք, ախ հոգի չար։
Թե փող ունինք՝ միշտ փարվելով
10
Անցկացնում ենք օրն խնդալով,
Թռչըտում ենք երգով, պարով.
Թե փող չունինք՝ մընաս բարով։
Նա գընում է, հեռանում է,
Նոր ըզբոսանք որոնում է,
15
Թե կուշտ սեղան հոտոտում է,
Անխղճմտանք մեզ թողնում է։
Նրա գլխեն այն ժամանակ
Ցրվեց կորավ քու հիշատակ՝
Թեկուզ բարի, թե որ դարտակ
20
Տեսավ քիսատ. ա՜յ անառակ։
Ո՜վ անառակ Քերոբ եղբայր,
Պայծառ օրս արիր խավար,
Երբոր ինձնից այսօր փախար,
Խեղճիս թողիր անմխիթար։
25
Ա՜խ, խղճացեք վրաս ամպեր,
Փայլփըլեցեք փայլատակներ,
Երկնից բացվեն թող սահանքներ,
Օրը դառնա մըթին գիշեր,
Անձրև թող գա հորդահոսան,
30
Դաչի մարդիկ տանը մընան,
Եվ կամ թրջած հավի նման՝
Խայտառակած քաղաք դառնան։
|
|