Չըգիտեմ՝ այս տխուր աշխարհում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ոսկեցոլուն հայացքիդ Չըգիտեմ՝ այս տխուր աշխարհում

Վահան Տերյան

1909
Սիրում եմ աչքերիդ տխրությունը խորին
[ 160 ] 9

***

Չըգիտեմ՝ այս տխուր աշխարհում
Ո՛րն է լավ, ո՛րը՝ վատ.
Ես սիրում եմ աչքերըդ խոհուն
Եվ խոսքերըդ վհատ...

Ես սիրում եմ արտերը ոսկի
Եվ դաշտերը պայծառ,
Ես սիրում եմ խորհուրդն այն խոսքի,
Որ չասիր ու անցար...

Միայնակ՝ ես սիրում եմ նստել
Երերուն լույսերում,
Ես սիրում եմ երազ ու ստվեր.—
Ես իմ սերն եմ սիրում...


[1909]