Jump to content

Չթառամող էջեր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՉԹԱՌԱՄՈՂ ԷՋԵՐ


Ինչ լավ է՝ թռչունները սիրո խոսքեր չեն ասում,
երբ սիրում են, իսկ եթե ասում են, ինչ լավ է՝
թռչունները սիրո խոսքեր են ասում, երբ սիրում են։

Մի ծաղկի բուրմունք ինձ հաղորդվում է միայն
հիշողությամբ։ Եվ չի թառամում ճանապարհը,
չէ՞ որ շղթան, առաջին հերթին, դա ազատության նշան է։