Շան աղջիկ։ Սպասում եմ
Մի ծառի՝
Որ պիտի կանաչի,
Մի առվի՝
Որ պիտի կարկաչի,
Մի սրի՝
Որ պիտի կուրծքս խրվի,
Մի ծաղկի՝
Որ պիտի բուրվառի,
Մի փշի՝
Որ պիտի ցավ բերի,
Մի քարի՝
Որ պիտի լեզու ունենա,
Մի սրտի՝
Որ պիտի նավակ դառնա,
Ինձ տանի, տանի
ծովի, օվկիանի
Ամենախորքում... սուզվի հատակը,
Ինձ թողած՝
Ջրից ինքը վեր հառնի։
Շան աղջիկ,
Չիմացա՞ր, որ քեզ եմ սպասում։