Պատմություն (Առաքել Դավրիժեցի)/Գլուխ Լ
Ավանդությամբ կարգուկանոն կա հայ ազգի մեջ. ազգի հայրապետը, որ կաթողիկոսն է, երեք տարին մեկ աթոռից նվիրակ է հանում, որ դնում է համայն հայ ազգի մեջ, մեռոն է նվիրում և ժողովրդի ողորմության տալիքն առնում և բերում է Սուրբ աթոռ։ Այսպես էլ մեծ հայրապետ տեր Փիլիպոսը, որ Սուրբ Էջմիածնի կաթողիկոսն էր, մեզ՝ նվաստիս, որ նրա ձեռնասուն աշակերտն էինք, Սուրբ էջմիածնի նվիրակության գործի համար ուղարկեց հունաց աշխարհը, որ օսմանցիների իշխանության տակ էր։ Եվ եղավ, որ մենք հասանք Ամասիա[1] քաղաքը, երբ մեր թվականության 1094 (1645)֊ին էր, այնտեղ պատահեց նաև Սեբաստացի Ներսես վարդապետը, որ հետո եղավ Սսի կաթողիկոս։ Շատ օրեր զրուցախոսության ընթացքում մի օր Ներսես վարդապետը մեզ ասաց. «Երբ մեռոնը օրհնում եք, ո՞ր սրբությունն եք վրան բերում»։ Մենք ասացինք. «Մեր սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը, սուրբ Թադեոս առաքյալի աջը և սուրբ նշանը, որ կենաց փայտից է, գեղարդը, որ մխվեց տիրոջ կողը»։ Նա ամենը թողնելով, ասաց Լուսավորչի աջի մասին. «Այդ, որ Լուսավորչի աջ ես ասում, աջ ա՞ջն է, թե ձախ»։ Մենք ասացինք. «Աջ աջն է»։ Ներսես վարդապետը ասաց. «Սսի կաթողիկոսարանի բնակիչները ասում են, թե ստույգ կերպով ու հավաստյավ սուրբ Լուսավորչի աջը այն է, որ Սսում է։ Եվ իբրև հաստատումն սրա ստուգության բերում են այն խոսքը, որ հայրապետների շարադրությունների մեջ գրված է Ստեփանոս հայրապետի և Լուսավորչի աջի մասին։ Գրվածի պատճենը այս է. «Տեր Ստեփանոսը [աթոռակալեց] չորս տարի, սրա օրերում անասելի աղետ եղավ, որովհետև Եգիպտոսի անօրեն գոռոզ սուլթանը քանդեց, ավերեց սուրբ Գրիգոր Լուսավորչի աթոռը՝ Հռոմկլան[2], և բոլորին սրի քաշեց, իսկ մնացածին քշեց գերության, որոնց հետ նաև սուրբ հայրապետին, որ այնտեղ վախճանվում է: Իսկ սուրբ Լուսավորիչ Գրիգորի աջը տարվել է այնտեղ։ Երբ մտավ նրանց ապարանքը, պատժեց նրանց մահվամբ, ինչպես տապանակի[3] միջոցով (պատժվեցին), այլազգիները։ Արդեն անհամար ու անթիվ էին մեռելները, երբ սուրբ Լուսավորիչ Գրիգորի աջ ձեռքը վերադարձրին Կիլիկիա Հեթում բարեպաշտ թագավորին։ Ապա ցասումը դադարեց նրանց նկատմամբ»։ Այդ նրանք այս վկայությամբ ասում են, թե այն աջը, որ ասում էր, ստույգ այդ աջն է սուրբ Լուսավորչինը. իսկ այդ աջը, որ այժմ ունեք էջմիածնում, ինչպե՞ս եք իմանում, որ դա Լուսավորչի աջն է. եթե նախնիներից դրա մասին վկայություն ունեք, ցույց տվեք»։ Իսկ մենք այս լսելով՝ լռեցինք, որովհետև մաքուր սրտով հաստատ հավատ ունեինք այն աջի նկատմամբ և այդ հավատի վերաբերյալ կասկած չունեցանք։ Բայց մեծ հոգացողությամբ հետևեցինք գրքերից վկայություն գտնելու ոչ թե մեր հավատի հաստատության համար, այլ ճշմարտությունը հայտնելու և հարցնողներին պատասխան տալու համար։
Բոլոր քաղաքներում ու գյուղերում մեր շրջելու ժամանակ՝ թե արևելքի, թե արևմուտքի, որտեղ էլ ծերունի վարդապետ, եպիսկոպոս, քահանա էինք գտնում, այդ խնդրի մասին հարցնում էինք։ Նաև բոլոր եկեղեցիներում, ուր էլ հանդիպում էինք, այնտեղ եղած գրքերի հիշատակարանները կարդում էինք, որոնց մեջ բազմաթիվ վկայություններ գտանք, որոնցից առավել հավաստին առնելով՝ այստեղ շարադրեցինք։ Գնացինք Սպահան քաղաքը, մինչ գրքերի հիշատակարաններ էինք որոնում, գտանք մի ավետարան, որի հիշատակարանը այսպես էր. «Արդ՝ այս սուրբ ավետարանը գրվեց հայոց 878 [1429] թվականին սուտանուն կրոնավոր Գրիգորի ձեռքով Արգելան[4] կոչվող վանքում մորս՝ լույս սուրբ Աստվածածնի և տեր Հուսիկի որդու սուրբ գերեզմանի Հովանու ներքո Լուսավորչի հայրապետության ժամանակ, քանզի այս տարի Մկրտիչ վարդապետի մեր սուրբ ուխտի առաջնորդության Սսից աջը վերացավ, և չգիտենք, ինչ եղավ»։ Եղանք Սեբաստիայի սուրբ Հրեշտակապետի վանքում, այնտեղ կար մի ճաշի գիրք, որի հիշատակարանը այսպես էր գրված։ «Եվ այժմ այս ճաշու գիրքը դրվեց Արծկե[5] քաղաքում՝ սրբաստեղծ ծովի հանդեպ, որտեղից մանր ձկներ են դուրս գալիս, պատերազմի սուր նշանի[6] ամենամաքուր սուրբ Աստվածածնի կաթողիկեի հովանու տակ մեծ աթոռի հայրապետության ժամանակ, որ ասում էր, խափանվեց, որովհետև սուրբ Լուսավորչի աջը այնտեղից գողացան, և երկու տարի հայոց մեր ազգը անտեր մնաց դառն ու չար Ժամանակ, երբ շարժվել էր պիղծ Ջհանշահը[7], հայոց 890 [1441] թվականն էր, որ այս ամեն բանը կատարվեց»։
Գնացինք Սպահան քաղաքը, ջուղայեցիների մեջ գտանք մի Հայսմավուրք, որի հիշատակարանը այսպես էր գրված. «Եվ արդ՝ այս Հայսմավուրքը գրվեց հայոց 890 թվականին Վասպուրական երկրում, Վան կոչված քաղաքում սուրբ Աստվածածնի տաճարի և այլ սրբերի հովանու ներքո մեծ աթոռ Սսի հայրապետության մեջ, երբ այս տարի Լուսավորչի աջը գողացան, տարան, իսկ աթոռը դատարկ մնաց, դառն ու չար ժամանակում՝ Ջհանշահի պարոնության ժամանակ, որ իր չարությամբ լցված գնաց Վրաստան, իսկ վրացիք ինչ քրիստոնյաներ, որ հայ ազգից կային, բոլորին բռնի Շամշուլդա բերդում արգելափակեցին և նրանց ամենևին չօգնեցին։ Իսկ չար Ջհանշահը իր չար զորքով վրա տվեց և գրավեց Շամշուլդա բերդը, ինը հազար քրիստոնյա (հայ) և Էլ ավելի քահանաներով հանդերձ սրի քաշեցին, իսկ կանանց ու երեխաներին գերեցին։ Այս աղետները ո՞վ կարող Է պատմել կամ գրի առնել, իսկ այս ամենը մեր երկրի վրա գալիս են մեր մեղքերի համար»։
Սրանից հետո Սպահանից ելանք, գնացինք սրա գավառը, որ Գանդիման են կոչում, այն գյուղը, որ անվանվում է Վաստիկան. այդտեղ գտանք մի Հայսմավուրք, որի հիշատակարանը այսպես Էր. «Ավարտվեց այս սուրբ Հայսմավուրք գիրքը հայոց 891 [1442] թվականին բազում մեղքեր գործած գրիչ Կարապետ քահանայի ձեռքով. մահտեսի Մխիթարի խնդրանքով։ Այս սուրբ գիրքը գրվեց Վան քաղաքում սուրբ առաքյալներ Պետրոսի ու Պողոսի, սուրբ Ստեփանոս նախավկայի և Սահակ հայրապետի[8] հովանու ներքո տեր Կիրակոսի կաթողիկոսության ժամանակ։ Այս տարի եպիսկոպոսների ու վարդապետների ժողով եղավ Վաղարշապատ մայրաքաղաքում, որոնց գլխավորներն Էին մեծ րաբունապետ Թովման և Հովհաննես վարդապետը, ամենայն հայոց կաթողիկոս դրին Էջմիածնում տեր Կիրակոսին։ Նոր նորոգված սուրբ Գրիգոր Լուսավորչի աթոռը ըստ մեծ Ներսես հայրապետի, Սահակ Պարթևի և Վարադա սուրբ ուխտի մեր առաջնորդ Հովհաննես եպիսկոպոսի, Ջհանշահի թադավորության Ժամանակ, որ այս տարի գրավեց անառիկ Ջռել բերդը[9] և Ջուլամերիկ». այս Էլ այսպես։
Մենք նաև գնացինք Ուռհա քաղաքը, Ուռհայի վանքը, որտեղ գտնվում Է սուրբ Եփրեմ խուրի Ասորու[10] տապանը, տեսանք մի Ճաշոց[11], որի հիշատակարանը հետևյալն Էր։
«Եվ արդ՝ այս ճաշոցի սկիզբը դրվեց սուրբ ուխտ Մատնավանքում[12] և ավարտվեց Արծկե քաղաքում ութ հարյուր իննսուներկու [1443] թվին Ջհանշահի՝ Ղարայուսուֆի որդու թագավորության և մեր Լուսավորչի աթոռի տեղապահ տեր Կիրակոս ընդհանուր հայոց կաթողիկոսի հայրապետության ժամանակ, որովհետև մինչև սույն տարին մեր Լուսավորիչ Գրիգորի աջը Սսում էր, և մեր հայոց ողջ ազգը հնազանդված էինք Կիլիկիայի աթոռին, իսկ այժմ շնորհիվ նույնի և սուրբ հոգու օժանդակության վերստին եկավ նույն Վաղարշապատ[13]. Էջմիածին Շողակաթի տաճարը և հաստատվեց հայ ազգի գերապատիվ ու հրաշափառ աթոռը, որը թող հաստատուն պահի տեր Հիսուսը. ամեն». այս էլ այսպես։
Նաև գտանք մի ավետարան, երբ կարդացինք հիշատակարանը, այսպես էր գրված։
«Եվ արդ՝ այս սուրբ ավետարանը սկսվեց Արզնիում հայ ազգի երկու կաթողիկոսների՝ տեր Գրիգորի և տեր Կիրակոսի հայրապետության ժամանակ, որովհետև երր գրվեց այս սուրբ ավետարանը չորս տարի էր, որ Լուսավորչի աջը Սսից կորել էր։ Լուրը հասավ Վաղարշապատ, ուստի հավաքվեցին վարդապետներ, եպիսկոպոսներ, քահանաներ՝ յոթ հարյուր հոգի, և սուրբ Լուսավորչի աթոռը հաստատեցին էջմիածնում և մի Կիրակոս անունով առաքինի ու ճգնավոր մարդու կաթողիկոս օծեցին և հաստատեցին սուրբ Լուսավորչի աթոռը։ Այժմ ավարտվեց այս սուրբ ավետարանը Արզնի[14] ամուր բերդում Սուրբ Աստվածածնի, Սուրբ նշխարների[15], որ այստեղ էին հավաքված, հովանու ներքո, տեր Մկրտիչ արքեպիսկոպոսի առաջնորդության ու եպիսկոպոսության, Հովհաննես կրոնավորի երեցփոխության ժամանակ՝ խառն ու նեղ ժամանակ, բազմամեղ գրչի՝ Ավետիս անարժան աբեղայի ձեռքով Համզա սուլթանի աշխարհակալության օրոք հայոց 893 [1444] թվականին». այս էլ այսպես։
Սրանք գրելուց հետո Լուսավորչի աջի Սուրբ աթոռ Էջմիածին գալու մասին էլ ավելի հաստատ պատմություն ունենք, որին ես հանդիպել եմ Անկյուրա քաղաքում. գտա մի Հայսամավուրք այն եկեղեցում, որն անվանում են Սուրբ Հոգի։ Հայսմավուրքը չափազանց երկարաբան հիշատակարան ուներ, բայց խոսքը կարևոր լինելու համար, ամբողջ գրվածը նույն շարադրությամբ անթերի գրեցի այստեղ։ Եվ խոսքի երկարության համար ոչ ինձ մեղադրիր, ոչ էլ առաջին գրողին, որովհետև պատմության բնույթը այդպես է պահանջում, քանզի երկար է պատմությունը, որի սկիզբը այս է. «Արդ՝ գրվեց այս սուրբ գիրքը հայոց 910 [1461] թվականին Քաջբերունի[16] երկրում, Արճեշ քաղաքում ամենաօրհնված Սուրբ Աստվածածնի տաճարի հովանու ներքո ամենայն հայոց տեր Զաքարիա կաթողիկոսի հայրապետության, նետողների ազգի[17] Ջհանշահ թագավորի բռնակալության ժամանակ, որը բազմաթիվ ավազակներով և անթիվ զորքով ելավ, գնաց, մտավ Իրաքի երկիրը և ամբողջը գըրավեց իր իշխանության տակ, հասավ մեծ քաղաք Սպահան, որ Շոշ քաղաքն է, որտեղ Դանիել մարգարեն երազը տեսավ[18], [քաղաքը] ամուր էր ու բազմամարդ, որոնք [բնակիչները] կռվով դիմադրեցին նրան, բայց սա հաղթեց նրանց և քաղաքը գրավեց, ամբողջ զորքը սրի ճարակ դարձրեց և սրածեց: Քանդեց ու ավերեց, գետի ջուրը կապեց քաղաքի վրա և նրանք, որոնք նկուղներում, ներքնատներում ու դարաններում մտած և թաքնված էին, բոլորը ջրասույզ խեղդամահ եղան, ոչնչացան։ Ամբողջ քաղաքը տապալվեց նրանց վրա, քանի որ հողաշեն էր։ Այնտեղից գնաց, մտավ Հրե, Խորասան և թաթարների ամբողջ երկիրը առավ իր իշխաղության տակ՝ դարձյալ վերադարձավ իր գահը՝ Շահաստան քաղաքը՝ Թավրիզ։ Սրան ընդառաջ գնաց Աղթամարի Սուրբ խաչի աթոռակալ տեր Զաքարիա հայրապետը, որ արքայազն Էր՝ Գագիկ արքայի[19] թոռներից ու շառավիղից, բազմաթիվ ընծաներով ու նվերներով, որոնք սիրով ընդունեց արքայից արքա Ջհանշահ փադիշահը և Բեդում թագուհին, [նրանք] պատվեցին, մեծարեցին կաթողիկոսին, նրան տվին զգեստանվեր և պարգևեցին մեր սուրբ Գրիգոր Լուավորչի աջը և պատրիարքության պատիվ։ Սա (կաթողիկոս) աստծու առաջնորդությամբ և սուրբ Լուսավորչի կամքով ու փադիշահի հրամանով եկավ աստվածարյալ, աստվածանկար սուրբ Գրիգորաշեն և երկնանման կաթողիկե Սուրբ Էջմիածին՝ սուրբ Գրիգորի առաքելաշնորհ աթոռը և նստեց իբրև ինքնակալ պատրիարք ընդհանուր ամբողջ քրիստոնեական ազգի (հայերի) համար, որ սփռված է աշխարհի բոլոր ոլորտներում, և ողջ աշխարհը այնպես արեց, որ լինեն մի հոտ և մի հովիվ ըստ տիրոջ խոսքի[Ն 1], և հովվում էր բոլորին Նիկիական[20] սուրբ դավանության ուղղափառ հավատքով։
Այդ Ժամանակ պատահեց, որ թագավորը (Ջհանշահ) բարկացավ Բաղեշի ամիրայի վրա և ցասումով ուղարկեց չորս զորապետ տասներկու հազար հեծելազորով Խլաթ քաղաքի վրա։ Նրանք գնացին, ավարելով քանդեցին Խլաթը և, շատ ավար միատեղ հավաքելով, նստեցին բերդի շուրջը և նեղում էին այն գրավելու համար. և պատրաստվում էին նույնը անել Բաղեշում, Մուշում, Խութում, Սասունում և սրանց բոլոր գավառներում։
Նորընծա կաթողիկոս տեր Զաքարիան տեսավ այն երկրին ապառնացող այս վտանգը՝ գերեվարվելը, անօրենն երի ձեռքը մատնվելը, ավերվելն ու քանդվելը, եկեղեցիների խախտումն ու սուրբ սեղանների տապալումը, սրբությունների գերի տարվելը, աստծու փառաբանության խափանումը, ամբողջ ռամիկ ժողովրդի տարագրվելը, գերվելն ու այստեղ-այնտեղ քշվելը։ Մեծ հայրապետ տեր Ջաքարիան այս ամենը մտածելով և հիշելով տերունական այն խոսքը, որ ասում է, թե՝ «Ես եմ քաջի հովիվը, քաջ հովիվը իր անձը դնում Է ոչխարների համար[Ն 2]» և այս խոսքը վերածելով գործի, իր անձը դրեց Քրիստոսի բանավոր հոտի՝ Բաղեշի ողջ ժողովրդի համար, և զորացած սուրբ հոգով, իր սիրտը դարձրած իբրև կարծր վեմ՝ մտավ թագավորի առջև, իր անձը դրեց իբրև փրկանք բազմության համար, դարձավ երաշխավոր, թե ինքը Բաղեշի ամիրայից հարկը կառնի և կտա կայսրին երկիրը խաղաղության մեջ մնալու նպատակով, և կաթոլիկ թագավորի ու նրա որդիների կյանքի համար։ Այս բանին համաձայնվելով, արքան ու թագուհին նրան թուղթ ու հրաման տվին՝ ինչ կամենա, անի։ Նա դուրս եկավ նրանց մոտից հապճեպ ձիընթաց արշավով գնաց հասավ Բաղեշ քաղաքը: Սրան ընդառաջ ելավ ամիրան իր բոլոր մեծամեծներով և մեծարելով՝ առոք-փառոք տարավ բերդի գլուխը և խոստացան կատարել նրա կամքը և տալ ինչ էլ պահանջի, միայն թե Խլաթի բերդից ետ դարձնի ողջ հեծելազորը։ Նա վկայագիր առնելով նրանցից՝ գնաց Խլաթ և զորապետներին կրկին ստորագրություն տվեց և, ցույց տալով նրանց թագավորի թուղթը, համոզեց նրանց, որոնք խաղաղությամբ գնացին իրենց տեղերը, իսկ ինքը վերադարձավ Բաղեշ և երեք ամիս նստեց, առավ խոստացած կայսերական տուրքը և տարավ մատուցեց թագավորին, նրանց միջև խաղաղություն հաստատեց և ողջ ռամիկ ժողովուրդը` թե հայ, թե մահմեդական, ազատեց անօրենների ձեռքից ու դառը գերությունից։ Թող տեր աստված նրան ազատի հոգու և մարմնի ամեն փորձանքից. ամեն։ Նա թագավորի մոտից վերադարձավ, նստեց իր աթոռը սուրբ Էջմիածնում և երկու գոռոզ այլազգիների կողմից պարգևատրվեց՝ թուրքմեն թագավորից ու Քուրդ ամիրայից, ինչպես որ Զորաբաբելը[21] Դարեհից իր հավատացյալ ժողովրդին հովվելու համար։ Այնպես եղավ, որ կրկին անգամ Ջհանշահ թագավորը գնաց Իրաքի երկիրը` Շիրազ և Քրման։ Նա ուներ Հասան–ալի անունով մի որդի, որ թափառահած շրջում էր Արարատյան գավառի վերին կողմերը։ Նա որոշ չարախոսների նենգությամբ կամեցավ բռնել մեծ պատրիարք տեր Զաքարիային և նրանից պահանջել դրամ ու հարստություն։ Մեծ հայրապետը, նրա այս նենգամտությունը իմանալով, առավ սուրբ Լուսավորչի աջը այլ սպասներով հանդերձ ձմեռ օրով գնաց մինչև Բագվան[22] այնտեղից եկավ Բայազետի բերդը[23], այնտեղից էլ իջավ Արգելան[24] սուրբ ուխտը, որտեղ թաղված են Յուսիկի որդի սուրբ վարդապետ Ստեփանոսի նշխարները։ Այնտեղ հասնելով ի հայտ բերեց աստվածային գանձը մեր սուրբ Գրիգոր Լուսավորչի սուրբ աջը, խաչվառի հետ միասին, ուր մի կողմում նկարված էր տիրոջ պատկերը, իսկ մյուս կողմում նկարված էին մեր Սուրբ Գրիգոր Լուսավորչի, Տրդատ թագավորի, չքնաղագեղ կույս սուրբ Հռիփսիմեի (պատկերները)։ Նաև (խաչվառը) զարդարված էր ոսկեթել գործվածքով, երփներանգ գույներով, սուրբ ուրարով, որ տեսնողների համար զարմանալի էր։ Նա դիմելով գալիս էր իր հայրենի աթոռը՝ գեղեցկաշեն, գմբեթահարկ Աղթամարի Սուրբ խաչը։ Նրա՝ սուրը աջով ու ձողի ծայրին բարձրացված խաչվառով, որի գլխին ոսկե խաչ էր շինված, գալու համբավը տարածվեց։ Այն տեղերը, որտեղից գալիս էր հայրապետը, գավառի ողջ բնակչությունը գրոհ էր տալիս, բոլորը ընդառաջ էին ընթանում խունկերով, մոմերով, խոյերի ու ղվարակների ղենումով․ եկրպագում էին սուրբ աջին ու հայրապետին և համբուրում այն մեծ փափաղով, մինչև որ եկավ հասավ Տոսպի[25] գավառը և մտավ Վան քաղաքը բազմաթիվ եպիսկոպոսներով, ձիերով ու ձիավորներով՝ խաչվառը առջևից, քահանաները առջևից ու ետևից երզում էին քաղցր եղանակներով։ Այսպես շքեղ ու փառավոր մտավ Վան քաղաքը, իսկ Մահմուղ բեկ կոչված այն պարոնը, որ նստում էր Շամիրամի ամրոցում՝ Վանա բերդում, որ կաթնաղբյուրն է։ Ջհանշահ թագավորի, տեսավ քրիստոնյաների պայծառությունը և ցանկացավ սուրբ աջի տեսությունը։ Եվ [մարդ] ուղարկելով՝ տարավ բերդի գլուխը։ Երբ մեծ հայրապետը սուրբ աջով մտնում էր վերին բերդի դռնով, գոռոզ Մահմուդ բեկը իր բոլոր մեծամեծորով, տնով, Ամիրղա որդով և ողջ ընտանիքով ընդառաջ ելավ․ երկպագություն էին մատուցում սուրբ աջին ու համբուրում, նվերներ էին տալիս և մեծարելով ու պարգևատրելով հայրապետին վերադարձրեց իր օթևանը։ Այս տեսնելով, քաղաքի ու գավառի բազմությունը օրըստօրե երկրպագության էին տալիս սուրբ աջին և ողջյունի մեծ հայրապետին բազմաթիվ ընծաներով ու նվերներով։
Օրեր հետո պարոնից հրաման ստացավ [կաթողիկոսը] իր հայրենի աթոռ՝ Աղթամար գնալու։ Երբ քաղաքից ելավ, նրա հետ դուրս եկավ եպիսկոպոսների, վարդապետների, քահանաների բազմություններ և Վանի բոլոր ազատագունդ խոջաները՝ ձիերով ու ձիավորներով ապառազինված։ Եկան, հասան ծովահայաց Ոստան[26] քաղաքին մոտիկ, որին ընդառաջ եկան քաղաքի բոլոր բնակիչները քահանաներով ու բազմամբոխ ժողովրդով՝ մեծամեծերից մինչև փոքրերը խունկերով, մոմերով, բարձրաձայն երդերով։ Գրեթե մինչև հազար մարզից ավելի կար մեծ հայրապետից առաջ և ետ․ խաչավառը իր գլխին ունենալով լույսի նման փայլող ոսկի խաչ՝ առջևից էր տարվում։ Այսպիսի շքեղ փառքով մտավ Ոստան քաղաքը։ Երբ Ոստան քաղաքի այլազգ բնակիչները տեսան այս ուրախությունը, խոր խոցվեցին այս պայծառությունից և հայրապետի համարձակությունից, որ Տուրուբերան[27] գավառից մինչև Ոստան քաղաքը խաչվառով, եպիսկոպոսներով և ժողովրդով էր եկել, ուստի միասին հավաքվեցին քաղաքի իշխանի մոտ, որ ագով քուրդ, ժանտ անագորույն ու ամբողջովին քրիստոնյաների թշնամին էր։ Նրանք չար խորհուրդ մտածեցին, որպեսզի գաղտնագողի նենգեն հովվապետին։ Նրանց չարությունը քաջ քահանայապետը իմանալով, առավոտյան լուսանալու մոտ առավ սուրբ աջը ու գնաց ծովեզրը, որտեղ նավահանգիստն էր։ Այս բանը իմանալով նրա հետ եկան աստվածապահ կղզու՝ Աղթամարի Մանաճիհրի[28] մեծ բերդի դիմաց, որ քարապատ էր։ Այնտեղ կանգնելով շնորհաբաշխ սուրբ աջով օրհնեց բոլորին, համբուրեց բոլորին և արձակեց նրանց խաղաղությամբ ու օրհնությամբ, որ գնան իրենց տները։ Ինըք սուրբ աջը առավ, մտավ նավ և գնաց Աստվածաբնակ Աղթամար կղզին՝ իր հայրենի ժառանգությունը։ Երբ դուրս եկան ցամաք, նրան ծովեզրում ընդառաջ ելան տեղի բոլոր բնակիչները՝ խունկերով, մոմերով, քահանաներով, քաղցրաձայն երգերով և առան սուրբ աջը տարանմ որին Աղթամարի գեղակառույց Սուրբ խաչում, և երկրպագում էին սուրբ աջին ու հայրապետին և օրհնություն ու փառաբանություն էին վերադառնում հրաշագործող աստծուն, որ ամենքին արժանի արեց Լուսավորչի շնորհաբաշխ սուրբ աջի տեսությանը։ Սուրբ աջը մտավ Աղթամար ամուր կղզին և հանգիստ գտավ գմբեթահարկում՝ իր բնիկ տեղում։ Մեր թվարկության 1020 (1571) տարվա սկզբում, որ նավասարդ[29] ամսի 16-ն էր, Սուրբ Հակոբի պասի ուրբաթ օրը (աջը) մտավ Սուրբ խաչ Աղթամար՝ ի պահպանություն մեզ՝ բոլոր հավատացյալներից, որոնց ոչ քիչ ուրախություն եղավ։ Եվ գավառների բոլոր համար զարմանալի էր։ Նա դիմելով գալիս էր իր հայրենի աթոռը՝ գեղեցկաշեն, գմբեթահարկ Աղթամարի Սուրբ խաչը։ Նրա՝ սուրբ աջով ու ձողի ծայրին բարձրացված խաչվառով, որի գլխին ոսկե խաչ էր շինված, գալու համբավը տարածվեց։ Այն տեղերը, որտեղից գալիս էր հայրապետը, գավառի ողջ բնակչությունը գրոհ էր տալիս, բոլորը ընդառաջ էին ընթանում խունկերով, մոմերով, խոյերի ու զվարակների զենումով․ եկրպագում էին սուրբ աջին ու հայրապետին և համբուրում այն մեծ փափագով, մինչև որ եկավ հասավ Տոսպի գավառը և մտավ Վան քաղաքը բազմաթիվ եպիսկոպոսներով, ձիերով ու ձիավորներով՝ խաչվառը առջևից, քահանաները առջևից ու ետևից երգում էին քաղցր եղանակներով։ Այդպես շքեզ ու փառավոր մտավ Վան քաղաքը։ Իսկ Մահմուդ բեկ կոչված այն պարոնը, որ նստում էր Շամիրամի ամրոցում՝ Վանա բերդում, կաթնեղբայրն է։ Ջհանշահ թագավորի, տեսավ քրիստոնյաների պայծառությունը և ցանկացավ սուրբ աջի տեսությունը։ Եվ մարդ ուղարկելով՝ տարավ բերդի գլուխը։ Երբ մեծ հայրապետը սուրբ աջով մանում էր վերին բերդի դռնով, գոռոզ Մահմուդ բեկը իր բոլոր մեծամեծերով, տնով, Ամիրղա որդով և ողջ ընտանիքով ընդառաջ ելավ․ երկրպագություն էին մատուցում սուրբ աջին ու համբուրում, նվերներ էին տալիս և մեծարելով և պարգևատրելով հայրապետին վերադարձրեց իր օթևանը։ Այս տեսնելով, քաղաքի ու գավառի բազմությունը օրըստօրե երկրպագության էին գալիս սուրբ աջին և ողջույնի մեծ հայրապետին բազմաթիվ ընծաներով ու նվերներով։
Օրեր հետո պարոնից հրաման ստացավ կաթողիկոսը իր հայրենի աթոռ՝ Աղթամար գնալու։ Երբ քաղաքից ելավ, նրա հետ դուրս եկան եպիսկոպոսների, վարդապետների, քահանաների բազմություններ և Վանի բոլոր ազատագունդ խոջաները՝ ձիերով և ձիավորներով սպառազինված։ Եկան, հասան ծովահայաց Ոստան քաղաքին մոտիկ, որին ընդառաջ եկան քաղաքի բոլոր բնակիչները քահանաներով և բազմամբոխ ժողովրդով՝ մեծամեծերից մինչև փոքրերը խունկերով, մոմերով, բարձրաձայն երգերով։ Գրեթե մինչև գալու։ Նաև ծունկից վերև ազդրը պարանով կապեց և ջիլը կարճացրեց, եղավ բնական կաղ, որ գնալիս կաղում էր։ Ապա գնաց Աղթամար կղզին և բնակվեց այնտեղ․վանքին սպասավորություն էր անում։ Լավ սպասավորության համար օրավուր ընտելացավ նրանց, մինչև որ նրան եկեղեցու լուսարար և վանքի անթոների ու սրբությունների պահապան նշանակեցին։ Նա եկեղեցու լուսավորության գործում մնաց յոթ տարի։ Այդ ժամանակ այնպես պատահեց, որ մի օր շատ վաճառական մարդիկ եկան, որոնց հայերեն փերեզակ, իսկ այլազգիների բառով չարչի են ասում։ Այս չարչիները դրասաներով, էշերով շրջանում էին գյուղե գյուղ․ եկան, հասան մինչև Աղթամարի նավահանգիստը և այդպես իրենց էշերով մտան Աղթամար կղզին կտավ, աստառ, շիթ, ալաջտ [գույնզգույն կտոր] և այլ ինչ վաճառելու համար։
Այս չարչի մարդիկ Ջուղա գյուղաքաղաքից էին, քանզի այն ժամանակ Ջուղան տակավին շեն էր։ Սրանք երկու-երեք օր մնացին այնտեղ՝ կղզում, իսկ Վրթանես եպիսկոպոսը կտրեց մի էշի համետը, որ փալանն է, բերեց Լուսավորչի աջը, սրա հետ նաև վաղը, խաչվառն է, և ուրարը, որը և անցյալ պատմության մեջ հիշեց․այս երեքը դրեց էշի համետի մեջ և կրկին կարեց, ինչպես որ սկզբում էր։ Այո արեց թաքուն և բոլոր մարդկանցից գաղտնի, միայն էշի տիրոջը հայանեց և պատվիրեց, որ լավ պահի, որպեսզի աջին որևէվնաս չպատճառի։ Նաև պատվիրեց, որ ոչ մի տեղ չուշանա, այլ առնի և հապճեպ հանսի Ջուղա։
Չարչիների գնալուց օրեր անց ինքը՝ Վրթանես եպիսկոպոսը մի պատրվակով ելավ կղզուց, գնաց ինչ-որ տեղ։ Երբ այդ բայրերից հեռացավ անծանոթ տեղեր, ապա ոտքի կապը արձակեց, որ նախապես կապել էր, ճանապարհ բռնեց, գնում էր մեծ աճապարանքովմ իսկ Աղթամար կղզու բնակիչները տեսան, որ անցան պայմանավորված օրերը, այց իրենց լուսարարը չեկավ, գնացին այստեղ-այնտեց հարցրին, բայց չգտան։ Իսկ երբ իմացան, որ աջը իր տեղում չէ, այդ ժամանակ սկսեցին բոլոր ճանապարհներով և ուղիներով չափազանց արտորանքով հետամտել, որ թերևս հասնեն։ Իսկ գնացած որոնողները երբ հանդիպում էին եկող ճամփորդների, հարցնում էին, թե մի կաղ մարդ տեսա՞ք։ Եկողները պատասխանում էին, թե մենք կաղ մարդ չենք տեսել։ Այս կերպ Վրթանես եպիսկոպոսը եկավ, հասավ Ջուղա գյուղաքաղաք և որոնելով գնաց գտավ այն մարդու տունը, որ էշի տերն էր։
Մեծ տագնապով հոգնում էր աջի համար, թե արդյոք ամբողջական հասե՞լ է աջը Ջուղա։ Երբ լսեց իշատիրոջից և տեսավ հեմետը, որտեղ ինքը աջը դրել էր, որ ամբողջական էր մնացել աջը, այդ ճամանակ ցնծությամբ ուրախացավ և փառք տվեց աստծուն։ Ապա Վրթանես եպիսկոպոսը գնաց Ջուղայի առաջնորդների ու քահանաների մոտ և հայտնեց նրանց իր արարքը։ Նրանք զարմացան նրա արած գործի վրա և լցվեցին երկնային ուրախությամբ․ գնացին աջը, խաչվառը և ուրարը հանին, բերին եկեղեցի։ Հապճեպով ավետավորներ ուղարկեցին Սուրբ աթոռ Էջմածին Սարգիս ու Հովհաննես կաթողիկոսների մոտ, որոնց կամքով ու խորհրդակցությամբ։ Հապճեպ եկեղեցականներով, աշխարհականներով և Արարատյան երկրի բոլոր երևելի մարդկանցով ճամփա ընկան, սուրբ աջին ընդառաջ գնացին, աջը գտան Նախիջևան քաղաքում, քանի որ մինչև կաթողիկոսների գնալը ջուղայեցիները և Վրթանես եպիսկոպոսը աջը բերել էին Նախիջևան քաղաքը։ Այնտեղ՝ Նախիջևան քաղաքում պատվելով փառավորեցին սուրբ աջը պայծառ մոմերի վառումով, անուշահոտ խունկերի բուրումով, խոյերի, զվարակների մորթումեվ։ Այնտեղ ուխտ կատարեցին, մեծատենչ փափագով համբուրեցին սուրբ աջը և ապա աշխարհախումբ բազմությամբ առան սուրբ աջը և բերին Սուրբ աթոռ Էջմիածին և դրին հանգստի իր սեփական, բնիկ աթոռը, իսկ կաթողիկոսները և երկրի բոլոր մարդիկ՝ եկեղեցականներ, աշխարհականներ շատ ու անհաշիվ պարգևներ բաշխեցին Վրթանես եպիսկոպոսին․ նաև որքան նվերներ և աջհամբույր ժողովուրդը նվիրեց սուրբ աջին, այդ ամբողջ նույնպես շնորհեցին Վրթանես եպիսկոպոսին․ նաև կաթողիկոսները ու ընղհանուր ժողովը որոշեցին, որ Վրթանես եպիսկոպոսը լինի կաթողիկոսների աթոռակալ [աթոռը մեռածից կենդանուն փոխանցող կամ տեղապահ], ով էլ որ լինի կաթողիկոս սուրբ աթոռին, որքան որ Վրթանես եպիսկոպոսը կենդանի լինի։ Եվ սա աթոռակալություն արեց մինչև իր ծերության ժամանակը, ապա մարմանական տկարության պատճառով գնաց Օծոպի վանքը ազգականներին մոտիկ իր ծերությունը խնամելու համար. այնտեղ էլ վախճանվեց և թաղվեց 942 [1493] թվականին, ինչպես որ գրված է նրա տապանին։
Իսկ Էջմիածնի կաթողիկոսները իբրև հայրապատվեր կտակ ավանդություն ունեին իրենց մեջ, որ ամեն տարի միանգամ գնային Օծոպի վանքը, պատարագ մատուցեին, պաշտման դրամ բաժանեին վանականներին և աղքատներին կերակրեին Վրթանես եպիսկոպոսի հոգու համար։ Մինչև Դավիթ ու Մելքիսեթ կաթողիկոսների ժամանակ այս ավանդությունը կատարվում էր, կաթողիկոսները դնում և անում Էին։ Եսկ վերևում գրված այս պատմությունը, որ վերաբերում է սուրբ աջի գալստյան, երբ Աղթամարից վերադարձավ և եկավ Սուրբ Էջմիածին, ոչ թե հարևանցի խոսք ու զրույց է, այլ հաստատուն և հայրատուր ավանդությամբ պատմվում է րոլոր գավառներում, որոնք գտնվում են Նախիջևան քաղաքի շուրջը մանավանդ Շահրունուց ձորի գավառում և այլ վանքերում, որոնք նրան մոտիկ են, որովհետև բոլոր եկեղեցականներն ու աշխարհականները միաբան պատմում են այս պատմությունը, թե Վրթանես եպիսկոպոսի ձեռքով Լուսավորչի աջը Էջմիածին եկավ։ Դրան կից մենք հավաստին առնելով այստեղ դրեցինք Սուրբ Լուսավորչի աջը այնտեղ Սուրբ Էջմիածնում էր մինչև առաջին Շահ֊Աբասի ժամանակը է որ տեսավ Սպահան քաղաքը և Շահսեֆի թագավորի ժամանակ Փիլիպոս կաթողիկոսը գնալով Սպահան քաղաքը Շահսեֆի թագավորից խնդրեց, դարձյալ առավ, բերեց Սուրբ Էջմիածին իր աթոռը, որպես որ դրված է Փիլիպոս կաթողիկոսի սլատմության մեջ այստեղ և նույն սուրը աջը այստեղ Սուրբ Էջմիածնում է գտնվում մինչև այսօր և ըստ արժանվույն պատիվ է վայելում բազում փառավոր ի փառս իր և իրեն զորացնող Քրիստոսի։ Եվ անցյալ այս պատմության մեջ (հեղինակը) հիշեց խաչվառը և ուրարը, ապա սրանք երկուսն էլ սուրբ աջի հետ պահված են Սուրբ Էջմիածնում իբրև հաստատուն վկայություններ սուրբ աջի համար, մանավանդ առավել վկաներ են այն հրաշագործությունները, որ սուրբ աջի կողմից կատարվում են։
Այս պատմությունը մշակելով շարադրեցինք մեր թվականության 1111 [1662] հուլիս ամսի մեկին Սուրբ աթոռ Էջմիածնում տեր Հակոբ Ջուղայեցու կաթողիկոսության, պարսից երկրորդ Շահ֊Աբասի և օսմանցիների թագավոր սուլթան Մահմագի՝ սուլթան Իբրահիմի որդու թագավորության ժամանակ, նույն սուրբ աջի երջանիկ հոր՝ մեր սուրբ Լուսավորչի բարեխոսությամբ և աղոթքներով՝ ի փառս հավիտյան օրհնված մեր Քրիստոս աստծու։
- Նշումներ
- Ծանոթագրություններ
- ↑ Ամասիան աշխարհի հնագույն քաղաքներից է․ ըստ ավանդության կառուցել է Ալեքսանդր Մակեդոնացու հորեղբայր Ամասիան։ Գտնվում է Թուրքիայում Սամսոն֊Սեբաստիա երկաթգծի վրա։
- ↑ Հռոմկլան, որ կոչվել է նաև Հռոմեական կլա, Հռոմ քար, բերդաքաղաք էր Եփրատեսիա նահանգում Եփրատի աջ ափին։ Բերդաքաղաքը անառիկ էր. 1115 թվականին Գրիգոր Պահլավունին գնում է բերդը և այնտեղ հիմնադրում ու ավարտում է երկու հոյաշեն եկեղեցի և կաթողիկոսական աթոռը Ծոփքից (Չորրորդ Հայքում) փոխադրում Հռոմկլա։ Մինչև 1292 թիվը այստեղ է հայոց կաթողիկոսական աթոռը։ 1292 թվականին եգիպտացիք գրավում են Հռոմկլան, բնակչության մի մասին սրածում են, գերում են Ստեփանոս Դ հայ կաթողիկոսին։ Այդ տարվանից հայոց կաթողիկոսական աթոռը Հռոմկլայից փոխադրվում է Սիս [տես 88]։
- ↑ Տապանակը այն նվիրական արկղն է, որ ներսից ու դրսից պատված էր ոսկով և որի մեջ զետեղված էին հրեական օրենքների աստվածադիր տախտակները։ Տապանակը հրեաների համար սրբազնագույն առարկա էր։ Փղշտացիների հետ պատերազմելիս վերջիններս գերեցին տապանակը (Ա թագ., Դ)։ Սակայն հենց այնտեղ նրանց մոտ տապանակը իբր պատժեց փղշտացիներին, ուստի վերադարձրին և հանձնեցին իսրայելցիներին [Ա Թագ., Է1]։ Դավրիժեցին ակնարկում է տապանակի այդ պատիժը։
- ↑ Մեծ Հայքի Վասպուրական նահանգում է գտնվում Բերկրի քաղաքը, Վանից հյուսիս֊արևելք 77 կմ֊ի վրա է: Բերկրիի մոտ մի լեռան վրա է շինված Սուրբ Աստվածածնի Արգելան վանքը։
- ↑ Արծկե քաղաքավանը (Ալջավազ) գտնվում է Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Արծկե գավառում։ Գավառը ընկնում է Խլաթի, Բուլանուխի, Մանազկերտի և Արճեշի մեջտեղում. հարավ֊արևելքից սահմանագծվում է Վանա լճով:
- ↑ Խոսքը վերաբերում է Սքանչելագործ սուրբ նշան կամ Պատերազմի սուրբ նշան կոչված վանքին, որ գտնվում է Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Բզնունիք գավառում։ Սա շատ նշանավոր վանք է եղել, որին պատկանել է շրջակայքի 30 գյուղ։
- ↑ Ջհանշահը կարակոյունլուների (թուրքմեն վաչկատուն ցեղեր) ամենախոշոր թագավորն էր, որ նվաճել է նաև Իրանը։ (Հայաստանը դրանց տիրապետության տակ էր։) Իրենց դրոշակի վրա սև խոյ էր նկարված, դրա համար այդպես են կոչվում։ Սրանց իշխանությունը կործանվում է 1467 թվականին Ճապաղջուրի մոտ կրած պարտությամբ, որտեղ սպանվում է հիշյալ Ջհանշահը։
- ↑ Երեք վանքերն էլ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի վանքերից են։ Այդ տարին [1442թ.] Սսից կաթողիկոսական աթոռը փոխադրվեց էջմիածին, և եպիսկոպոսների, վարդապետների մեծագումար ժողովը կաթողիկոսությունը հաստատեց էջմիածնում, Կիրակոսին էլ օծեց կաթողիկոս: Ըստ Օրմանյանի, ժողովը տեղի է ունեցել 1441 թվականին և ոչ թե՝ 1442։ Կիրակոս կաթողիկոսը վասպուրականցի էր կամ, ինչպես Օրմանյանն է ասում, Արճեշից կամ Քաջբերունի գավաոի Խառարաստ գյուղից։
- ↑ Ջռել բերդի տեղը չկարողացանք գտնել. հավանորեն Ջուլամերիկի մոտերքն է, որ գտնվում է Փոքր Աղբակ գավառում [Ս.Երեմյանը տեղադրում է ճահուկում]: Հավանորեն Ջուլամերկ կամ Զըմար բերդը այդ երկու գավառների սահմաններում է։ Թե Փոքր Աղբակը և թե ճահուկը գտնվում են Կորճեից նահանգում, որ Մեծ Հայքի հարավային նահանգն է:
- ↑ Եփրեմ Խուրի Ասորին 4֊րդ դարի ասորի մատենագիր Է, որի երկիրը 5֊րդ դարում թարգմանված են հայերենի։
- ↑ Ճաշոց. եկեղեցական ասմունքի գիրքը, որ կազմված Էր Հին և Նոր կտակարաններից Հատվածներ ճաշաժամին կարդալու համար, հնում կոչվում Էր Տօնամակ։
- ↑ Մատնավանք, Մտառավանք կամ Մանրավանք Մուշ քաղաքի Հյուսիսային կողմում Ս. Կարապետի վանքից մոտ քսան կմ դեպի արևելք ծրխտու գյուղի դիմաց փոքրիկ վանք Է։ Մի Մատնավանք Էլ եղել Է Խարթում, հավանորեն Դավրիժեցին այս վանքն Է ակնարկում, որ ընկնում Է Վանա լճի արևմտյան կողմը։
- ↑ Լուսավորչի աջը Սսում Է եղել, 1441 թվականին Սսից անհայտացել Է։ Գողացվել Է, բերվել Էջմիածին, և այդ տարին Էլ Էջմիածնում վերահաստատվել Է կաթողիկոսությունը, այսինքն՝ Սսից փոխադրվել Է Էջմիածին։ Հաջորդ Էջերում այդ մասին Դավրիժեցին պատմում Է մանրամասնորեն։
- ↑ Արզնի կամ Արկնի բերդը Չորրորդ Հայցի Պաղնատուն գավառի մեջ Է գտնվել, այժմ կոչվում է Տիգրանակերտի գավառ։
- ↑ Վանքերի անուններ են։
- ↑ Քաջբերունիք Մեծ Հայքի Վասպուրական նահանգի գավառներից Է, որը կազմված Է երկու գավառից՝ Գառնի և Առբերան գավառներից (Գառնին Արևմտյան Հայաստանի Աբաղայի դաշտն Է Թոնդրակ լեռան հարավային ստորոտներում)։ Աոբերանը Վանա լճի հյուսիս-արևելյան եզերքում Է, որտեղ գտնվում Է Բերկրի քաղաքը։
- ↑ Նետողների ազգ են կոչվել թաթար֊մոնղոլները, այստեղ թուրքմեն Ջհանշահի զորքը թաթար֊մոնղոլների նմանությամբ հիշատակարանում կոչվում Է ազգ նետողաց (նետաձիգների ազգ)
- ↑ Աստվածաշնչի «Դանիելի» գրքի Ը գլուխը սկսվում Է այսպես, «Բաղդասար արքայի թագավորության երրորդ տարում երազ (տեսա երեւեցաւ ինձ): Ես՝ Դանիելս առաջին երազից հետո Շոշ ապարանքում Էի, որ Էլամների երկրում Է»։ Էլամական պետությունը Պարսից ծոցի հյուսիսում Էր, որի մայրաքաղաքը իրոք Շոշ Է կոչվել, բայց այդ Սպահանի հետ ոչ մի կապ չունի։ Էլամները իշխել են մ.թ.ա. 1146֊23 թվականներին։
- ↑ Նկատի ունի Վասպուրականի Գագիկ Արծրունուն, որ թագավորեց 908 թվ.։
- ↑ Քրիստոսի անձի վրա վեճ էր գնում. Արիոսը գտնում էր, որ նա աստծու որդի չէ, այլ մի ինչ-որ գերագույն արարած։ Քրիստոնեական եկեղեցու շրջանակներում վեճերը բորբոքվեցին։ Կոսդանդիանոս կայսրը (Բյուզանդիայի) 325 թ. կրոնական ժողով հրավիրել տվեց Նիկեա (Փոքր ասիական քաղաք, այժմ Իզնիկ): Հրավիրված էին Տրդատն ու Գրիգոր Լուսավորիչը։ Սրանց փոխարեն գնաց Արիստակես՝ գրավոր հավատամք տանելով։ Երեք հարյուր տասնութ հայրապետների ժողովը Արիոսին դատապարտեց, Արիոսը նզովվեց։
- ↑ Զորաբաբելը Բաբելոն քշված հրեաների առաջնորդն էր, որ նրանց վերադարձրեց գերությունից։
- ↑ Բագվանը կամ Բագավանը գտնվում է Այրարատ նահանգի Բագրեվանդ գավառի Նպատ լեռան ստորոտում։ Խոշոր կրոնական կենտրոն է եղել։ Այնտեղ է գտնվում 4֊րդ դ. կառուցված բազիլիկ մեծ տաճարը։ Այժմ կոչվում է Ուչքիլիսե։
- ↑ Խոսքը վերաբերում է Այրարատյան նահանգի Կոգովիտ գավառում գտնվող Հին Բայազետին։
- ↑ Տես ծանոթ. 185
- ↑ Տոսպ գավառը Վանի գավառն է, որ հին անունով կոչվում է նաև Տուշպա (գիտական գրականության մեջ)։ Վանա լիճը նույնպես կոչվել է Տոսպա լիճ։
- ↑ Ոստանը Ռշտունիքի մայրաքաղաքն է։ Ռշտունիքը Վանա ծովակի հարավային կողմում է։ Իսկ Ոստան քաղաքը շինված է ծովի հարավ֊արևելյան ծայրին։ Գագիկ Արծրունին այստեղ շինեց պալատներ, տաճարներ և սքանչելի ամառանոցներ, որոնք այժմ ավերակ են։
- ↑ Տուրուբերանը Մեծ Հայքի չորրորդ նահանգն է, որ ուներ 25000 քկմ տարածություն։ Տուրուբերանի կենտրոնական գավառն էր Տարոնը, որի գլխավոր քաղաքը Մուշն է։
- ↑ Մանաճհրի բերդը կոչվել է նաև Մանազկերտ. գտնվում է Վասպուրականի նահանգի Ռշտունյաց գավառում, ուղիղ Աղթամարի դիմաց ծովափին: Այս բերդի իշխանն Էր Մանաճիհրը։
- ↑ Նավասարդը հայոց առաջին ամիսն Էր, որ անշարժ տոմարով սկսվում Էր օգոստոսի 11֊ին և տևում Էր մինչև սեպտեմբերի 9֊ը։