Պատմություն (Առաքել Դավրիժեցի)/Գլուխ ԼԹ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Գլուխ ԼԸ Պատմություն

Առաքել Դավրիժեցի

Գլուխ Խ
ԳԼՈՒԽ ԼԹ
ՀՈՒՍԵՅԻՆ ԱՂԱՅԻ ՏՈԻԼԱՄԵՐԿ ԳՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Իսկ Հուսեյին աղան ու փաշան, որոնք մտել էին Պալթի տները, և թաքնվել, այդպես թաքնված մնացին այնտեղ, մինչև երկու ամիս, իսկ թնդանոթը վերին բերդից մշտապես ներքին բերդն ու քաղաքը ծեծում էր ու ավերում։ Ապա Հուսեյին աղան նկատելով ու մտածելով իմացավ, որ ոչ մի տեղից իրեն փրկություն չկա, բացի իր խնամի Եզղիշեր մեծ իշխանից, ուստի իր հավատարիմներից ոմանց առանց որևէ մեկի գիտության ուղարկեց Եղդիշերի մոտ, ասելով. «Քեզ հայտնի է, որ Վանա իշխաններն ու Սուլեյման բեկը իմ թշնամիներն են․ արդ՝ ոչ մի տեղից ինձ փրկության հնար չկա, բացի քեզնից, ուստի պարտավոր ես շտապ ինձ օգնության հասնել»։

Իսկ մեծ իշխան Եղդիշերը հրաման տվեց իր մի իշխանի որի անունն էր Միրաբեկ՝ առնել զորք և գնալ։ Նա առավ իր հետ հազար հինգ հարյուր (զորական)՝ զենքերի մեծ պատրաստությամբ, մանավանդ հրացանների։ Սրանք հապճեպով հասան Վանա երկիրը և քաղաքի մերձակայքում հարմար տեղերում շրշում էին, թե գուցե Հուսեյին աղային ձեոք գցեն, առնեն, գնան։

Երբ փաշան տեսավ, որ Եզգիշերի զորքերը եկել են Հուսեյին աղային տանելու, մտածեր իր մտքում իմացավ, որ նրա գնալուց հետո ինքը մենակ է մնալու, ուստի ինքը շտապեց․ Հուսեյին աղայից շուտ իր ծառայողներով ելավ Վան քաղաքից և դնաց, ուր կամեցավ։

Բայց թնդանոթը մշտապես վերին բերդից ծեծում էր ներքին քաղաքը և ավերում։ Աղուհացքի առաջին շաբաթում սկսեցին թնդանոթաձգությունը, որը տևեց մինչ հոգեգալուստը[Ն 1], ուստի բոլոր քաղաքացիները, իշխանները, ազնվական ու ռամիկ ձանձրացան։ Մեծամեծները, ճորաապետերը (քրիստոնյա աղաներից կազմված զորամասի պետ) խորհուրդ արին, թե մի մարդու համար ինչու այսքան չարչարանք կրենք. բռնենք Հուսեյին աղային և տանք իրեն պահանջողների ձեռքը։ Ոմանք այս մտադրությունը հայտնեցին Հուսեյին աղային, իսկ նա կամեցավ, որ այդ խորհրդակցության գլխավորներին, որոնք ճորտապետեր էին, որևէ հնարքով սպանել։ Այս մտադրությունը ևս հայտնվեց ճորտապետերին և այլ գլխավորների։ Ուստի առավոտ լուսանալիս ճորաապետերը և այլ գլխավորներ առան իրենց նշանների դրոշակը և գնացին ներքին բերդի այն դուռը, որը կոչում են Իսկալի դուռ։ Դրոշակը տնկեցին պարսպի վրա և աղաղակեցին, թե՝ «Ծառան դարձավ, ծառան դարձավ»։ Երբ ազնվական զորքերը այս լսեցին, բոլորը առան իրենց զենքերը և ընթացան իրենց դրոշակի տակ։ Մնաց Հուսեյին աղան ինքը մենակ, իր որդիներն ու ծառաները։ Ուստի վախեցավ Հուսեյին աղան, թե գուցե իրեն բռնեն։ Այդ ժամանակ ծառաները Հուսեյին աղային պարանով կախեցին Ներքին բերդի պարսպից, որ իջավ, գնաց միացավ Եղգիշերի զորքին։ Իսկ Եզդիշերի զորքերը առան Հուսեյին աղային, գնացին Շատախ, այնտեղից Ջուլամերկ Եզդիշերի մոտ. այս էլ այսպես։

Նշումներ
  1. Աղուհացքը մեծ պասն է, իսկ հոգեգալուստը զատկից 50 օր հետո է, նշանակում է 100 օր ռմբակոծել։