Jump to content

Պատմություն (Առաքել Դավրիժեցի)/Գլուխ ԾԲ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԳԼՈՒԽ ԾԲ
ՊԱՐՍԻՑ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ ԱԶԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Սկզբում եղել Է Շխսաֆին, որ Արտաբիլի իշխանն էր, սրա որդին է Շըխ-Հայդարը։ Այս Հայդարը կին առավ քրոջը Թավրիզի Յաղուր թագավորի, որ Ջահանշահ թաղավորի թոռն էր։ Շըխ֊Հայդարից և Ցաղուր թագավորի քրոջից ծնվում է մի որդի և անվանվում Իսմայիր։ Այս Հայդարը և իր կինը մտածում են թույնով սպանել Ցաղուբ թագավորին, որպեսզի իրենք գրավեն թագավորությունը։

Շատ սիրելու պատրվակով Ցաղուբ թագավորին ճաշի են հրավիրում և ուտելու են տալիս թունավորված կերակուրը։ Ուտելուց հետո զգաց, որ կերակուրը թունավորված է, ուստի բռնի կերպով նրանց ևս ուտել է տալիս կերակուրից։ Սրանք երեքը՝ Ցաղուբ թագավորը, քույրը և Շըխ֊Հայդարը միասին մեռնում են։ Ապա երկիրը անտեր է մնում, ծագում են խռովություններ ու պատերազմներ։ Մանուկ Իսմայիլին փախցնում են Ախթամար կղզին, այնտեղ սնվում (դաստիարակում) և հասնում է արբունքի։

Այդ ժամանակ սրա ազգականները առնում են նրան, բերում և բոլորին հայտնում, թե երկու կողմերի ժառանգն է սա, քանզի Շըխ-Հայդարի որդին է, Յաղուբ թագավորի էլ՝ քեռորդին։ Ուստի, բոլորը համաձայնվելով, նրան թագավոր են դարձնում Յաղուբ թագավորի տեղը։

Այս Իսմայիլը սերում է Շահթահմազին, իսկ սա երկրորդ Շահիսմայելին ու Շահխուդաբանդային։ Շահթահմազից Հետո թագավորում է երկրորդ Շահիսմայելը, իսկ այս Շահիսմայելից հետո՝ Շահխուդբանդան։ Սրանից հետո թագավորում է սրա որդի Շահ-Աբաս առաջինը։ Սրանից հետո թագավորում է սրա թոռ Շահսեֆին։ Սրանից հետո թագավորում է սրա որդի Շահ–Աբաս երկրորդը։ Եվ մեր 1115 (1666) թվի սեպտեմբերի տասին մեռավ այս Շահ-Աբաս երկրորդը։ Նույն թվին և նույն ամսին նրա տեղը թագավոր դրին նույնի որդի Շահսեֆիին ըսա իր պապի անվան, ուստի սրան անվանում ենք Շահսեֆի երկրորդ։

Շահսեֆիի թագավոր նստելուց հետո, որովհետև ինքը միշտ ցավագար էր, ուստի շրջակա թշնամիները ասպատակեցին սրա երկիրը, որի համար գուշակները ասել են, թե այն օրը և ժամը, երբ նա նստեց թագավոր, երջանիկ օր չէր, ուստի հմայքով ընտրեցին երջանիկ օր և կրկին նստեցրին աթոռ և փոխեցին անունը, անվանեցին Շահ-Սուլեյման, և այժմ սրան Շահ-Սուլեյման են կոչում։