Հայացքը դեմի փողոցից շրջել, Գլխահակ ու լուռ Թախծում է վարդը իմ պատուհանին։ Իսկ ի՞նչ է եղել.- Ներքեւ՝ Փողոցում, Ինչ-որ մի ծերուկ թղթերից կարմիր Վարդեր է սարքել Ու վաճառում է. - Վարդե՜ր, լավ վարդե՜ր...