Jump to content

Սիրերգ (Վարդան Հակոբյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՍԻՐԵՐԳ


Քո տաք անվան մեջ տառերը ծաղկում
Ու բողբոջում են արշալույսներով։
Եվ ես փորձում եմ, սակայն չի լինում,
Չեմ կարողանում
        անունդ... հագնել՝
Որպես չմարող կրակներ ու գույն։
                 Հետաքրքի՜ր է,
Ինչպե՞ս է ծառը ծաղիկներ հագնում։