Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation
Jump to search
ՊՈԵՏԻՆ
Մեր ուշքն ինչո՞ւ ես կախարդում
Սիրո անհոգ երգերով,
Մեր աչքն ինչո՞ւ ես դու խաբում
Ցնորական պատկերով։
Այս օրերում հարկավոր չեն
Զբոսանքներ հոգեկան,
Նայի՛ր կյանքին, մեզ կանչում են
Մեր եղբայրներն օգնության։
Իսկ դու, անփույթ մեր տանջանքին,
Հարվածներին մեր բախտի,
Արբեցնում ես արթուն հոգին
Քաղցըր թույնով հեշտախտի։
Քո սիրային երգերի հետ,
Նայի՛ր, սուգ ենք մենք անում.
Բավակա՛ն է, կանգնի՛ր, պոետ,
Կյանքի կռվի սահմանում։
Եվ տարածիր աջըդ անզենք
Ընդդեմ չարին մահաբեր,
Մենք էլ այնժամ քեզ հետ կասենք
«Մնաք բարյավ, կույս և սեր»։
1893
|
|