Պովետ
Պովետ
(Նվեր Մ. Սադաթյանցին)
Ինչ ժամանակ Պովետ՝ վառված
Կայծակի պես երկնային,
Գրիչ ձեռին, ոգևորված
Զարկում է յուր Քնարին։
5
Ինչ ժամանակ ազնիվ Ոգին
Ջաղցրաժպիտ խնդալով,
Բորբոքում է Պվետիկային.
Միտքը նորա վառելով.
Ո՜հ, ի՛նչ ժամեր բանաստեղծից
10
Այն ժամանակ սլանում են,
Ի՜նչ գրվածներ նորա գրչից
Արագ և շուտ թռչում են։
Պովետ զըվարթ և համարձակ,
Այլ մարդ փոխված գլխովին՝
15
Բարձրանում է քաղցր ախորժակ
Սուրբ բնակարան Մուսային,
Ուր օկտավներն ապոլոնյան
Ոգեխառնած հնչում են,
Ով ալիքներով դաշնակաձայն
20
Կենդանացայտ թնդում են։
Ուր պատկերներ վարդապսակ
Նկարվում են լուսափայլ,
Եվ բանաստեղծն բացերևակ
Տեսնում է յուր իդեալ:
25
Ուրտեղ Սեր այն անմեղության
Անուշ դեմքով ժպտում է,
Ուր և արդար Գեղն կուսական
Վառվում է և վառվում է։
Այս հրոպեիս նա չի նայում
30
Հրապույրներին հարստության,
Մի գերբնակա՜ն անձն է դառնում
Սրբալեզու Պովետն այն:
Այս հրոպեիս ոգևորված՝
Նա հարուստ է ամենից,
35
Նորա Քնարն ոսկելարած
Մե՜ծ և վե՜հ է բոլորից։