Jump to content

Ջաղացպանի ննջարանը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից


Ջաղացպանի ննջարանը


Երեք-չորս հատ ջաղացաքար
Կարգով շարված պտըտվում են,
Իրանց ահեղ գռգըռոցով
Ամբողջ շենքը դղըրդում են.

Չախչախների չըխչըխկոցից
Մարդի ականջ խլանում է.
Իսկ ջաղացպանն ալրաթաթախ.
Խոր քունն ընկած խըռըմփում է:

Բայց ջաղացը եթե հանկարծ
Կտրե ձայնը, լռե, սառչի,
Ինչպես մի թունդ թնդանոթից՝
Ջաղացպանը վեր կըթռչի…

1882