Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՍԱՐԳԻՍԻԿԸ ԵՎ ԾԻՏԸ
Անջուր շոգից,
անմիջատ օդից
դիվահար, շուկայի մոտ
ընկավ մի ծիտ։
Սարգիսը վազեց,
ջուր տվեց
եւ ծիտը բացեց
աչքերը.
-Բարեւ։
-Բարեւ,- բայց այս երկու
հատիկն էլ կուլ տուր։
Ծիտը կամաց
ուշքի եկավ
ու թռավ։ Վերջ։
Աշխարհում սուտումուտ
շատ հանդիպումներ են լինում,
բայց այս մեկը նրանցից է,
որ ճիշտ են։
|
|