Սարեր, սարեր,
հիշո՞ւմ եք իմ խենթությունը.
բարձր էի ձեզնից ասես,
ձեզնով էի բարձր, սարե՛ր։
Սարեր, սարեր,
ինչ լավ է, որ դուք մնում եք
իմ մանկության, սիրո վկան,
թե չէ, գիտե՞ք, ինձ թվում է,
թե մանկություն չեմ ունեցել,
պատանություն չեմ ունեցել,
միշտ այսպես եմ եղել միայն՝
ոչ այն է՝ ծեր
եւ ոչ՝
ջահել...