Jump to content

Արյան կանչը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԱՐՅԱՆ ԿԱՆՉԸ


Երկնելուց հետո,
Երբ արդեն խոհս բառազգեստի մեջ
        աշխարհ է ելնում,
Ես մտածում եմ,
Որ նա ոչ թե լոկ մի քանի վայրկյան,
Դարեր է ապրել,
         Որ նա մահ չունի։
Երգս, թվում է, հավերժող կանչն է
Ավարայրներում թափված իմ արյան։