Փոքրուց ինչ վոր սարյակիկ,
Սովորել եր յերգել վորպես դեղձանիկ,
Դեղձանիկ ել ծնվել եր հենց ինքը, կարծես,
Զվարճացնում եր վողջ անտառը ձայնով պես-պես,
Յեվ բոլորը գովում եյին սարյակին:
Ես վիճակը շատ շատերին բախտ կթվար:
Բայց նա լսեց, վոր գովում են սոխակին
(Սարյակը շատ նախանձոտ եր դժբախտաբար).
Մտածում ե—«Բարեկահեր, դուք դեռ կացեք,
Հիմա ել յես
Պիտի յերգեմ սոխակի պես»:
Յեվ, իսկապես, զլեց մի յերգ,
Ինչ վոր ուրիշ հանգով սակայն՝
Մեկ ճստում ե, խռպոտում,
Մեկ մկկում ուլի նման,
Կլկլացնում կոկորդում
Կատվի նման մլավում,
Ու մի խոսքով
Նա իր յերգով
Փախցրեց բոլոր թռչուններին:
Ոգուտդ ի՛նչ ե, անգին սարյակ,
Լավ ե յերգես հաջող, վորպես մի դեղձանիկ,
Քան վատ յերգես իբրև սոխակ։