Jump to content

Սարւորի երգ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՍԱՐՒՈՐԻ ԵՐԳ

Ոսկի ունեմ պայծառ ի,
Տւի՝ խարիր այծ առի.
Էծը կընդի մազ ելաւ,
Մարոյիս քէֆը սազ էլաւ։

Թաշին առաւ մանեց թել,
Բաշլայից չադր կոռծել,
Չադր առանք գացինք սար,
Էծ ը ոչխար հաւասար։

Կըթինք-հարինք՝ թան էլաւ,
Եղ, պանիր, լէյջան էլաւ.
Կերանք, խըմանք չաղ էլանք,
Հոնտիկ, ջան-սաղ էլանք։

Կնիկըս էլաւ կլմբոզ,
Ճժուկ-մժուկս՝ քանց խոզ.
Պրծանք տաքցոցին ցաւէն,
Մեռնի արանի հաւէն։