Սերը գնաց։ Անմեռ ոգի։ Ու բարձրացավ դեպի երկինք։ ՈՒ լույս դարձավ։ Ներքեւ՝ վարում, ամենախոր անդունդների եզրին դաժան, ինքն իր մեջ կուչ է եկել, կծկվել է անսեր ու բութ, մի մութ մարմին, եւ ստվերը քարշ է գալիս՝ չիմանալով ինքն էլ, թե՝ ուր։ 14.01.99թ.