Դու այնպես ես ինձ նայում, որ ինքս ինձ տեսնում եմ,
Եվ իմ ճամփան քայլի մեջ գուրգուրում է հին հուշեր,
Թեպետ ուղիս մոլորած, ինձ թվում է՝ հասնում եմ,
Ասում բառեր չլսվող, հոգուս վրա՝ բյուր փշեր։
Շեկ, լանջաբաց լուսինը ոնց որ մի քիչ ոտք կախեց,
Քայլքդ մարեց քամու մեջ՝ հեռվում անհայտ, անհատակ.
Հավքը թռավ լույսի հետ... Եղեգնուտում մի եղեգ
Շրշաց, դողաց, թրթռաց, մթան մեջ լուռ պահ մտավ։