Jump to content

Սի՛րտ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՍԻ՛ՐՏ


Դու գիտես մենակ ճամփեն երկընքի,
Դու գիտես գաղտնիքն երջանիկ կյանքի,
Դու գիտես ամենն ամենից առաջ,
Քու խոսքն է օրենքն ամեն օրենքի։

1919