Սիրակարոտ աչերդ էին․․․

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սիրակարոտ աչերդ էին․․․

Հակոբ Հակոբյան

***
Սիրակարոտ աչերդ էին,
Որ ծնեցին ինձ տանջանք,
Սիրակարոտ աչերդ էին
Սիրել տվին ինձ աշխարհք։

Օ՜, թե մի օր նոքա խամրեն,
Մարե նրանց վառ կրակ,
Սիրակարոտ այդ աչերից
Պիտ սևանա և իմ կյանք։

1907