Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***
Սիրելիս,
Վաղը
Կամ երեկ չէ մյուս օրը
Քեզ
Թողնելու եմ։
Թերթիկը
Թռչում է
Ծաղիկ-խնձորենուց
Ու մնոււմ երկնքի երեսին.
Աստղ չէ։
Ժայռի
Փլվածքից արեւադարձային
Ստվերը
Մի կերպ դուրս քաշեց իրեն,
Ամառ չէ։
Տունը
Գալիս է վաղվա սերերից
Խելագար,
Եվ ես գնում եմ
Հանդիպման։
|
|