Jump to content

Սիրում եմ ձեզ...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սիրում եմ ձեզ...
Աղբյուր՝ Արիս Արսենի, Երկերի ժողովածու, գիրք առաջին, Ստեփանակերտ, 2013, էջ 96։
         Փայտե ձիով... տիեզերքն էլ նվաճեմ...
                       Հովհ. ՇԻՐԱԶ

Սիրո՜ւմ եմ ձեզ, աշխա՛րհ, մարդի՛կ, բոլորի՛դ,
Բայց պաշտում եմ Շիրազին,
Որ փայտե ձի հեծնեմ նրա պես մի օր,
Ու հասնեմ իմ մուրազին։

Փայտե ձիով գագաթն հասնեմ Մասիսի,
Սարիս գլխին կանաչեմ,
Փայտե ձիով աշխարհներս բերեմ տուն,
«Տիեզերքն էլ նվաճեմ»։

Ա՛զգ իմ, սուրբ է սարդ Հայկիդ նման սուրբ՝
Երբ էլ լինի՝ կգա տուն,
Սակայն չար է դեռ նաչարը աշխարհում,
Իսկ թշնամիդ՝ դեռ արթուն։

Գուցե մի օր կհաջողվի, կտեսնենք՝
Սարս, հողերս՝ գալիս,
Բայց Մասիսի գլխին բույն է դրել բուն,
Ու դեռ... մատ է թափ տալիս...

28.03.85, Ստեփանակերտ