Jump to content

Մենք

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մենք
Աղբյուր՝ Ճաքած լռություն (բանաստեղծություններ և պոեմ), Ստեփանակերտ, «Արցախ» հրատ., 1993, 48 էջ, տպ. 1000 օր. (էջ 12)
Արիս Արսենի, Երկերի ժողովածու, գիրք առաջին, Ստեփանակերտ, 2013, 264 էջ, տպ. 300 օր. (էջ 96)։

Մենք


Մենք կարգին լեզվանի՛ չէինք,
Բայց կարգին... համեստ ձևացանք,
Ի՜նչ էր հին կյանք-ապրուստը մեր,
Հին կյանքով ապրել՝ թերացա՜նք։

Ընտրեցինք ուրի՜շ ճանապարհ,
Երկինքվե՜ց մեր բռունցք-ոգին,
Բայց հազի՜վ հասկացար, աշխա՛րհ,
Թե՞ դեռ չես հասկացել կարգին։

Մենք կարգին անխելք էլ չէինք,
Բայց կարգին... հիմար ձևացանք,
Մեր դարում՝ կոտորա՞ծ, ավե՞ր...
Գաղթական ու գաղթ էլ տեսանք։

Եվ՝ ինչպե՞ս մենք այստեղ, այսօր
Շրջվենք ու... միջնադար գնանք։
...Մենք կարգին ձևավոր էինք,
Ո՞նց կարգին... անձև ձևացանք։

1999, Ստեփանակերտ