Սոխակը ծի՛վ, ծիվ․․․

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սոխակը ծի՛վ, ծիվ․․․

Հակոբ Հակոբյան

Սոխակը ծի՛վ, ծիվ մըղկտաց լացեց ―
Ու լեզուն բացվեց․
Վարդի կոկոնը քնից սթափվեց ―
Ու կուրծքը բացեց։

Առուն հևալով, հողը շերտելով
Իր ուղին հարթեց
Եվ ծաղիկներին հեռվից տեսնելով,
Վազեց համբուրեց։

Իջավ անձրևը, զովացան ծառեր
Նորա շիթերով․
Հողը երաշտած իր տապը մարեց,
«Ուխա՛յ» անելով։

Երգիչը միայն մեն֊մենակ մնաց
Հետ իր քնարին,
Նորա նազելին անտարբեր մնաց
Սիրո երգերին․․․

1895