Սուլթան և աստղագետ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մեծության աթոռ Սուլթան և աստղագետ

Ալեքսանդր Ծատուրյան

Հայ հեղինակի կտակը


Սուլթան և աստղագետ


(10 հուլիսի, 1908 թ.)

«Մի տես, աստղագե՛տ, էս չար գիշերին
Ի՞նչ են մեզ ասում երկնային լույսեր…
— Ասում են, տե՛ր իմ, այսօրվա գերին
Վաղն ազատություն կըերգե լույս-սեր…
«Ի՜նչ… ազատությո՞ւն… փըրփըրեց Սուլթան.
Հապա, իմ ո՞ւժը… զո՞րք, զե՜նք, թնդանո՜թ…
Ասա՛ աստղերիդ — թո՛ղ գան օգնության,
Պիտ մորթեմ Օսմանն հենց վաղ առավոտ…
— Ների՛ր ինձ, Խալի՛ֆ, ղուրբա՛ն եմ գահիդ,
Ծաղրո՜ւմ են այսօր մեզ էն լի՜րբ աստղեր.
Ասում են — անհաղթ տեր-փադիշահիդ,
        Ասա՝ էն վա՜ղ էր,
        Որ էշը կաղ էր…