Սուրբ է անտառը։ Շիվերի կանաչ մոմեր է վառում Գարունը ծառի կացնահար կողին. Եվ շշու՜կ-շշուկ Ինչ-որ աղոթք է հովը ոլորում, Աղոթք՝ առաքված Մայրացող հողին... Շիվերի կանաչ սլացքի միջով Ծառը ձգվում է դեպի... գոյություն։