«Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/276»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հոդվածների ավտոմատացված ներմուծում
(Տարբերություն չկա)

21:11, 12 Ապրիլի 2009-ի տարբերակ

Այս էջը սրբագրված չէ

Թոշնում է դեմքիդ արտոսրիը այրված վարդը նորաբաց։ Տխուր ալքերդ, որ մեզ չեն նայում, Արդյոք ո՛ր երկրռւմ ինչ են փայփայում– Վաղեմի ցնո՞րք,., կա րոտ ած պատկե՞ր,,. թե ուրիշ—նոր սեր... Ի՞նչ ես մտածում այդպես ուշաբարձ 710 Եվ զարհուրելի ծիծաղում հանկարծ... Ինչո՞ւ ես լալիս... Այդ ո՞ւր ես գնում.., ի՞նչ ես որոնում... XXXVIII Անլռելի վրշվշում է Պղտոր ջուրր Դեբեդի, նրա ափին կանաչում է Անշուք շիրիմն իգիթի։ Եվ այն բոլոր ծաղկունքն աճած նորա րղձերն են թաղած, Յուր նորահաս յարի աչաց 720 Արտասուքով ողողած։ Եվ հոսում են գիշեր֊ցերեկ Արցունքներր հեգ յարի, Բայց անտարբեր տղան երբեք Չի երևում... մխիթարի։ Վշվշում է գետր— վո ւշ, վո ւշ Եվ հորձանք է տալիս հորդ, Եվ կանչում է «արի Անուշ, Արի տանեմ յարիդ մոտ))։ 270