«Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/59»–ի խմբագրումների տարբերություն
Էջի կարգավիճակ | Էջի կարգավիճակ | ||
- | + | Չսրբագրված | |
Էջի մարմին (ներառվելու է). | Էջի մարմին (ներառվելու է). | ||
Տող 1. | Տող 1. | ||
<center>I</center> |
<center>I</center> |
||
Բարձրադիր լանջում բարձր սարերի |
Բարձրադիր լանջում բարձր սարերի |
15:07, 2 Նոյեմբերի 2009-ի տարբերակ
Այս էջը սրբագրված չէ
Բարձրադիր լանջում բարձր սարերի Աղոթք է անում լուռ կանգնած մենակ Հին հիշատակը հին–հին դարերի― Քրիստոնեից միանձանց մի վանք։ Նրա սըրածայր գմբեթը քարյա Բարձրանում է վեր― դեպի երկինքը, Խաչակնքելով աշխարհքի վերա Օրհնում է մշակի արդար քրտինքը։ Այնտեղ խստակյաց միաբանություն Ճգնում է միտքը աղոթքի տված, Անհաղորդ երկրի վայելքին ունայն Մինչև որ յուր մոտ կըկանչե աստված։ Չեն լսվում երբեք սուրբ հայրերի մոտ Մարդոց խնջույքի ուրախ երգերը, Եվ ոչ կանացի հայացքը խանդոտ Հուզում է մեղքով խաղաղ սրտերը։
Երեք օր առաջ վաղ առավոտյան Համընթաց մի սայլ մոտեցավ վանքին․― Հեռու կողմերից ուխտավորք եկան Երկիպագելու սրբոց մասունքին։ Եվ դղըրդալով բարեպաշտ մարդկանց Առջև բացվեցան դռներն աստծո տան,