Ստախոս հովիվը
Մե թաքավոր ունենում է մե ախչիկ, հայտարարում է իր երկրին, որ «Իմ ախչիկը տալըմ եմ մարթի, վո՞վ կանա ընենց սութ ասի, որ մեչը աղորթ չըլլի, ախչիկս ընդրան կտամ»։
Հմմեն սութ ասեցին, որ մեկը չկարացան էնենց սութ ասի, որ աղորթ չքթնի միչին։ Ընտեղի նստող մարթիքը մի բան քթնում ին աղորթ։
Մնացել էր էդ քաղքի մեչը մի հատ նախրչու տղա։ Էդ տղեն մտածեց․ «Յավաշ, ես էթամ մե սութ ասեմ, բալի էդ ախչիկն առնեմ»։ Էլավ ու գնաց դուզ թաքավորի դարվաղի առաչը, կայնավ ու դարվաղը ծեծեց։
Դռնապահը դաս էկավ ասեց.– Ի՞նչ մարթ ես։
— Սութասան եմ, էկել եմ սութ ասեմ։
— Համեցեք էթանք։
Տղեն գնաց, թաքավորի առաչը կայնավ։
Թաքավորը հարցրեց․– Ի՞նչ տղա ես։
— Թաքավորն ապրաստ կենա էկեր եմ սութ ասեմ։
Թաքավորն ասեց.— Ասա՛։
Ասեց.– Թաքավոր, ես շատ հարստի տղա եմ, քու հերդ առաջ քասիբ էր, էկեր էր իմ հորիցս փող էր վե կալե պարտքով, մե սապատ զո՛ւտ ոսկի։ Հետով, հերդ ալլամ-դուլլամ մարթ էր, վերնից փող էր առնըմ, չէր տալըմ։ Էտենց էլ իմ հորըս փողը չէր տվե։ Ընդրանով էլ քու հերդ հարստացել էր, էլեր էր թաքավոր, հիմի էլ դու [ 495 ] ես թաքավոր։ Եմ հերս քասըբացավ, էլավ նախրչի, ես էլ եմ նախըրչի:
Վաղիր-վաքիր ասեցին.– էտի աղորթ է, մարթ կա կհարստանա, մարթ էլ կա՝ կքասիբանա։
— Դե գնա, հ'առավոտ արի,— ասեց թաքավորը։
Տղեն գնաց, էն մեկել օրը նորից էկավ, ասեց.– Թաքավո՛ր, որ իմ հերս քասիրացավ, էլավ որ էթա օտար երկիր աշխատանք անի, մորս ասեց․ «Կնիկ, թնդիրը վառի, որ ես գամ, հաց ուտեմ ու էթամ»։ Հերս գնաց գեղի մեչը, շա՛տ ետացավ։ Մերս վառեց, խավիծ էփեց։ Տեսանք, որ հերս շատ ետացավ, հորս փայը մերս վե կալեց, լցրեց մե ամանի մեչ, գրեց մեր թախտի տակը։ Մնացածը մենք կերանք։ Հետո հերս էկավ, մերս ասավ․ «Դե նստի, հաց բերեմ կե»։ Հերս ասավ. «Ընկերներիս տունը կերեր եմ, չեմ ուտի»։ Հերս գնաց։ Հորս էթալուց ետ օխտը տարի չէկավ։ Ես մեծացեր ի՝ էղե տասնէրկու տարեկան տղա։ Մե օր խապար էկավ, ասին, «Հերդ գալըմ է»։ Ես վազեվազ գնացի հորս դեմ։ Հորս հետ մեկտեղ էկանք տունը։ Հերս ասեց. «Կնիկ, ես սոված եմ, մե քիչ հաց բեր ուտեմ»։ Մերս ասավ. «Յավաշ էլլեմ, թնդիրը վառեմ, կերակուր էփեմ»։ Ես ասի. «Ատե, բա էն տարին որ էթում էր, խավիծ արեցիր, բա հայրիկի փայը ո՞ւրա, բե թող ուտի»։ Մերս ասեց. «Վա՛յ, անջաղ միտս ընկավ, էն է, թախտի տակն է»։ Ու գնաց բերեց, դրեց հորս դեմը․ վրեն չորս մատ թոզ էր դրե, էդ թոզը վրայիցը դեն քերեց ու վե կալեց մի թիքա դրեց բերանը։ Ընենց տաք էր մնացե խավիծը, որ բերանը դաղեց, բեյնից քցեց գետինը, գետինը ծակավ, գնաց գետնի տակը, հ'ընգավ ծովի մեչը, էնենց խշշաց, որ հլա խշշոցը անգըճիս է։
Նստող մարթիքն ասին.– Դրա կեսը աղորթ է:
Էդ օրն էլ խեղճ տղին ղրկեցին։
Տղեն գնաց հ'ընգավ դես ու դեն, բավականի ուռ քաղեց, բերեց մե մենծ սապատ գործեց, դրեց մի հատ օրանի սելի վրա, լծեց եզները ու դուզ քշեց թաքավորի դուռը։
Դուռը ծեծեց, դռնապահն ասեց.– Ո՞վ ես։
— Ես եմ,– ասավ,– բաց դուռը, մի սութ եմ բերե, դուռը չի մտնի։ Դուռը բացեց։ Սելը զոռով քաշեցին հայաթը, կայնացրին։
Տղեն էլավ դո՜ւզ թաքավորի կուշտը։ Ասեց.– Թաքավոր, էն սապատովը, որ իմ հորը փող եք պարտք, տվեք, ես էթըմ եմ։ [ 496 ] Ըտեղ նստող վազիո-վաքիր բոլորը թափան դուս։
Ասին.- Ա՛յ մարթ, ըտենց սո՞ւթ կըլլի, էդ սապատով ոսկին ձեզի ո՞ւստ էր։
Ասավ.— Դե որ սուտ է՝ ախչիկը տվեք։
Թաքավորը ասեց.— Թե ասենք՝ աղորթ է, ոսկին պիտի տանք, թե որ ասենք սութ է՝ պետք է ախչիկը տանք։
Ու որոշեցին ախչիկը տալ։ Չոբանը ախչիկն առավ ու գնաց։