Jump to content

Թիթեռ մորաքույրը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԹԻԹԵՌ ՄՈՐԱՔՈՒՅՐԸ

Մի մարթ ու կնիկ են ըլըմ, ունենըմ են մի հատ թամբալ ախչիկ: էտ ախչկա ձեռքիցը ոչ մի բան չի գալի:

Հերնը մերը մտածըմ են. «Ա՛յ որթի, բա որ դու մարթի գնաս, քու բանը ո՞նց կըլի»:

Մարթը կնկանը կասե. ― Ա՛յ կնիկ, ո՞նց անենք, որ մեր ախչիկը մարթի գնա, տանը չմնա:

― Ի՞նչ անենք, բեր ասենք, որ՝ որթի՛, մեր ազգը շատ բանելուց թիթեռ ա դառնըմ: Էն վախտը քեզ չեն թողալ աշխատանք անես:

Ուրիշ գեղըցիք գալիս են էտ ախչըկանը նշան են անըմ:

Էկավ հարսանիքի օրը, որ պետք ա տանեն, հերը ախչկանը ասաց. ― Ա՛յ որթի, մորաքրոչդ տես՝ քու օրը լաց ի՛լ, որ շատ աշխատանք չտանես. թե չէ կըլես թիթեռ, կթռչես էրկինք:

Խնամիները հրսանիք արին, տարան: Կեսուր-կեսարը հարսին աշխատանքի չին թողըմ գնա, վախենըմ ին, որ թիթեռ դառնա: Մի վախտ ետը հերթըքիցը մի հատ թիթեռ թռա՜վ, վեր էկավ հարսի թևերի վրա:

Հարսը թիթեռին ասաց. ― Բարո՛վ, հազար բարի էկար մորքուր ջան, ո՞նց են տղեքդ, ախչկեքդ:

Կեսուրը հարց տվեց հարսին. ― Էտ ի՞նչ մորքուր ես հարցնըմ: Հարսը պատասխանեց. — Ախր էտ իմ մորքուրն ա, շատ աշխատանք անելուց էլավ թիթեռ ու թռավ էրկինք: Հիմի «վա՜յ» ենք անըմ, չենք տենըմ. էսօր էկել ա ինձ տեսութան:

Էտ խոսքից ետը թիթեռը թռնըմ ա, գնըմ: Ընտուց ետը հարսին չեն թողըմ աշխատանքի գնա: