Jump to content

Ստահոդ խոսքերի հետեւում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Ստահոդ խոսքերի հետեւում,
Ստահոդ բառերի հետեւում,
Ստահոդ սրտերի հետեւում
Ապրում է
Դեւը,
Որին ես, անկեղծ ասած,
Սիրահարվել եմ։ Ինչ անեմ։
Ես կիսով նա եմ։
Ես դեւ եմ կիսով։
Երկինքը դառնում էր անբովանդակ - դատարկ,
Եվ
Նրան փրկեց երկինք նետված մի թռչնակ։
Առյուծի յոթ կաշի ունեմ ես իմ հագին,
Բայց մի թույլիկ հայացքիդ դեմ
        անասելի
        խոցելի եմ...
Ես չսանձվող սիրուդ դեւն եմ։