Սև ճանապարհ
– Սրբազանը ի՞նչ անի։
– Մաշ ո՞վ պիտի անի․․․ Էլ ո՞ւմ համա է էստի նստած․․․ մաշ գնանք թուրքանանք, էլի․․․ կռոներուն ներս կթողնեք, քաղքի վուրթկերանց[1] համա կի– ի՜նչ անի․․․
Նա սկսեց աղմկել, ձեռքը ձգելով դեպի ատյանից դուրս եկող գյուղացիները և ներս մտավ։
Խնուսի գարնան․ կանաչազարդ դաշտի միջով ձգվում էր մի սև ճանապարհ։ Սև ժապավենի նման նա[2] կանաչ արտերի միջով ոլորվում էր սարերի տակով և անհայտանում։ Ծայրը կորցնում լեռների ետև․․․
Այդ ճանապարհով երեք հոգի էին գնում։ Նրանք սպասում էին գարնան, որ գնա<ն> առաջ ու <․․․>։
[3]Մի իրիկուն– կինս խոսաց, ասավ– լացեց– ասավ– լացեց, գրկածն էլ աչքեր պլշած տխուր, տխուր, մերկ, ոտներ կրակին[4]– մեկ ինձ կնայեր, մեկ մոր աչքերուն։
Կըսեմ– կին– մի լար, կերթամ էս ինչ կենենք, էն ինչ, կբերեմ, համբերի, մեր գյուղի համար և <2 անընթ․> կբերեմ, երեխես խնդաց։
Սիրտ տվի, ինձ պախեցի։ Գիշերը թաքուն լացի, լացի։ Քամին վզզում էր, սև, սև գարնան ամպերը պտտվում էին Տարոնի լեռների շուրջը։
Խիզան կըսեն– մորթեր են, փախեր և քու <․․․>։
– Կըսեն քի–օխտը խաչապաշտի թագավոր ոտքի ելեր են, ղոշուն հավաքեր եկեր կայներ են Ստամբուլի պատի տակ– սուլթանին ապսպրեր են քի դու ինչ ես համարձակ<վում> Լուասվորչի լուս-հավատ ոտնատակ էրիր, էն ո՞ր
ժողովուրդ սրի կանցնես։ Յա ազատություն արա էնոնց, թե չէ տերությունդ հողին կքսենք։
– Կըսեն քի <․․․>։
Մեկը երգում է մի տխուր երգ– քամին դառը փչում էր։
– Ես Ղանլի-դարա <․․․>։
– Էստեղ քուրդ Մստոն մորթեց։
– Էստեղ քիրվանը թալանեց։
– Էստեղ <․․․>։
Այսպես խոսալով նրանք երեսները խաչակնքեցին, մտան Ղանլի-դարա, որ կնշանակի արյան ձոր։ Մտան արյան ձոր, էլ դուրս չեկան այն ձորից, էլ ոչ մի ճանապարհում նրանց չպատահեց բանաստեղծը, ոչ մի[5] աշխարհքում նրանց[6]չպատահեց բանաստեղծը, ոչ մի աշխարհում նրանց[7] չտեսան իրենց հայրենակիցները, ոչ մի տեղից նրանցից լուր չեկավ իրանց տուն։
[8]Միայն ձորը մտնելու մյուս[9] առավոտը երեք արծիվ[10] պտտվում էին, պտտվում էին օդում, պտտվում էին այն գիշակեր թռչունները[11] և չէին հեռանում Ղանլի-դարայից[12]։
Մրափ պապին մի խաղաղ ծերունի է[13]։ Մրափ պապին անլսելի, խաղաղ մտնում է ամեն տուն և այնպես խաղաղեցնում, որ միայն շունչներն է լսում։ Իրիկունը քնում էր նա[14] հեռու քաղաքներում, որի անունը ինքն էլ չէր հիշում[15], թեև լսել էր մի քանի անգամ, մի մութ սենեկում, հատակի վրա[16] թափած էր շատ ժողովուրդ։ Նրանք[17] գաղթականներ էին[18]։ Զրույց էին անում, ոմանք պառկած, ոմանք նստած, իսկ շատերն[19] քնել էին։ Ա-ն էլ իրան հոր կողքը մտած՝ ուզում էր քնել, և հանկարծ եկավ Մրափ պապին։
- ↑ 5․[վուրթ[իքը կի]կերանք]
- ↑ [ձգվում տարածվում էր]
- ↑ [Պատմում է մեկը]
- ↑ [մեկնած]
- ↑ [ոք]
- ↑ [պատահող չեղավ]
- ↑ [տեսնող չեղավ]
- ↑ [Բայց այն օրը, որ նրանք մտան արյան ձորը, մյուս օրն]
- ↑ [օրը]
- ↑ [Ղանլի դարայի վրա]
- ↑ [թռան հեռացան]
- ↑ [վրայից այն գիշակեր թռչունները]
- ↑ [էր]
- ↑ [Թիֆ<լիսում>]
- ↑ [չգիտեր]
- ↑ [իրան]
- ↑ [բոլորն էլ]
- ↑ [Մի քանիսը]
- ↑ [էլ]