Jump to content

Ս. Նազարյանցի հիշատակին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Ս. Նազարյանցի հիշատակին


Անձեռագործ դու մահարձան քեզ կանգնեցիր,
Ո՛չ հողանյութ, որպես երկաթ կամ որձաքար.
Հըզոր գըրչով, սուրբ վաստակով և անձանձիր
Շունշ կենդանի և հետ մահվան հանդիսացար։

5 Ահա նոր Ազգ և նոր Լեզուդ յուր ձիթենին,
Քո ջրով բուսած՝ քեզ է բերում, ո՜վ Ստեփանոս,
Խաղաղ մնա՛, վրդովվիր քոնն է դափնին,
Խավարի մեջ մեզ լույս ծագող, Պրոմեթեոս։

Աշխարհ ծնար և աշխարհիս դարձար մշակ,
10 Բայց չըտեսար այս աշխարհից անդորրություն.
Աշխատավոր մարդկան բաժին է փշյա պսակ,
Ա՜հ, քրտնաջա՜ն ոսկրներիդ խաղաղություն։

<1879>