Jump to content

Վիքիդարան:Հեղինակային իրավունքի հնարավոր խախտումներ

Ավելացնել քննարկում
Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
(Վերահղված է ՎԴ:ՀԻԽից)
Հավանական հեղինակային իրավունքի խախտումներ
Կրճատ՝
ՎԴ:ՀԻԽ
Այս էջում քննարկվում են Վիքիդարանի հեղինակային իրավունքի կանոնակարգը խախտող նյութերը։


Քննարկումներ

[խմբագրել]

Նշված չեն հեղինակը, աղբյուրը, տարածման արտոնագիրը․․․ — Teak 04:39, 16 Նոյեմբերի 2011 (UTC)Պատասխանել

Արդեն բավականին ժամանակ է անցել և ոչ մի արտոնագիր չի ներկայացվել․ համաձայն եմ էջը ջնջելու հետ։ Chaojoker (talk) 18:18, 25 Հուլիսի 2012 (UTC)Պատասխանել

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԱՍՏՎԱԾ ԴԱՌՆՈՒՄ

[խմբագրել]

Էջի հեղինակն է Կարեն Սվասյանը և էջի հեղինակային իրավունքներով պաշտպանված չլինելու մասին ոչ մի արտոնագիր ներկայացած չէ։ Տեղադրող մասնակիցը նշել է որ թույլտվություն է ստացել այն տեղադրելու համար, սակայն մեկ տարի անց դեռ ոչ մի գրավոր թույլտվություն գոյություն չունի։ Chaojoker (talk) 18:23, 25 Հուլիսի 2012 (UTC) Կարեն Սվասյանի մեկ այլ հոդված, որ գրավոր թույլատրագրի կարիք ունի՝ ԱՆՏՐՈՊՈՍՈՖԻԱ։ Chaojoker (talk) 19:53, 25 Հուլիսի 2012 (UTC)Պատասխանել

ECCE HOMO. ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ` ԻՆՉ ԿԱՍ

[խմբագրել]

Էջի թարգմանողն է Հակոբ Մովսեսը և էջի հեղինակային իրավունքներով պաշտպանված չլինելու մասին ոչ մի արտոնագիր ներկայացած չէ։ Տեղադրող մասնակիցը նշել է որ թույլտվություն է ստացել այն տեղադրելու համար, սակայն մոտ մեկ տարի անց դեռ ոչ մի գրավոր թույլտվություն գոյություն չունի։ Chaojoker (talk) 18:25, 25 Հուլիսի 2012 (UTC) Առկա են նաև Հակոբ Մովսեսի այլ թարգմանություններ առանց թույլատրագրի՝Պատասխանել

-- Chaojoker (talk) 19:52, 25 Հուլիսի 2012 (UTC)Պատասխանել

Ավետիք Իսահակյանի գործերը

[խմբագրել]

Ավետիք Իսահակյանը վախճանվել է 1957 թվականին, և եթե նրա տեղադրված գործերն առաջին անգամ տպագրվել են Սովետական Հայաստանում, ապա նրանք մինչ 70 տարի հեղինակի մահից հետո դեռ պաշտպանվում են հեղինակային իրավունքներով, և Վիքիդարանում դեռ չեն կարող տեղադրվել։ Առաջարկում եմ այլ տեղ տեղափոխել և հետ ավելացնել քանի տարի անց։ Chaojoker (talk) 18:30, 25 Հուլիսի 2012 (UTC)Պատասխանել

Վախթանգ Անանյանի գործերը

[խմբագրել]

Հեղինակը վախճանվել է 1980 թվականին, և առաջին անգամ Խորհրդային Հայաստանում տպագրվելու դեպքում, իր գործերը դեռ պաշտպանված են հեղինակային իրավունքներով։ Chaojoker (talk) 18:31, 25 Հուլիսի 2012 (UTC)Պատասխանել

Թաթուլ Կրպեյանը զոհվել է 1991 թվին, և իր գործերը, եթե այլ թույլատրագիր չկա, դեռ պաշտպանվում են հեղինակային իրավունքներով։

Գարեգին Հարությունյանի գործերը

[խմբագրել]

Գարեգին Հարությունյանը ծնվել է 1922 թվականին․ եթե թույլատրագիր ուղարկելու շնորհիվ Վիքիդարանում տեղադրված գործերը տեղադրվեն ՔՔ-ԸՍՏ-ՀՏ թույլատրագրի ներքո, կարելի է իրենց պահել, այլապես պաշտպանվում են հեղինակային իրավունքներով։ Chaojoker (talk) 20:42, 25 Հուլիսի 2012 (UTC)Պատասխանել

Կենդանիներու համագումարը

[խմբագրել]

Լեռ Կամսարը վախճանվել է 1965 թվականին Երևանում, և թատերակը մեծ հավանականությամբ դեռ պաշտպանվում է հեղինակային իրավունքներով։ Հանրային սեփականություն կարող է համարվել միայն այն դեպքում, եթե 1917 թվականին տպագրված լինելով՝ այն առաջին անգամ տպագրված լինի Օսմանյան կայսրությունում, որում տպագրված նյութերը հեղինակային իրավունքներով պաշտպանության ենթակա չեն։ Chaojoker (քննարկում) 20:14, 21 Օգոստոսի 2012 (UTC)Պատասխանել

Մահարու և Սարմենի բանաստեղծությունները

[խմբագրել]

Հեղինակները վախճանվել են 1942 թվականից հետո, և գրվածքները մեծ հավանականությամբ դեռ պաշտպանվում են հեղինակային իրավունքներով։ Chaojoker (քննարկում) 20:20, 21 Օգոստոսի 2012 (UTC)Պատասխանել

Նաիրի Զարյանի գործերը

[խմբագրել]

Վախճանվել է 1969 թվականին և գործերը ազատ չեն Վիքիդարանում տեղարելու համար։ Առաջարկում եմ գործերն այժմ ջնջել և վերականգնել 2039 թվականին։ Chaojoker (քննարկում) 18:18, 18 Օգոստոսի 2013 (UTC)Պատասխանել