Վայրենի պապուսաների երգը ֆրանսիացիների վրա
Փոխադրությունը՝ Հովհաննես Թումանյանի կողմից
ՎԱՅՐԵՆԻ ՊԱՊՈՒԱՍՆԵՐԻ ԵՐԳԸ ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԻ ՎՐԱ։ ԻԴԱՐԱ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒՀԻՆ ԵՐԳՈՒՄ է ԵՂԵԳՆԻ ՁԱՅՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Երբ մեծ նավերով սիպտակներն եկան,
Մենք ընդունեցինք մեր եղբարց նման։
Մեր հին ծառերը նրանք կտրեցին
Իրանց նավերը ափից կապեցին.
5
Բայց այդ ոչ մի բան չարժեր մեզ համար։
Նրանք, համայնքի պղնձումն ինչ կար,
Բոլոր հատիկը կերան < . . . . >
Դրանով էլ էինք մենք դեռ բավական։
Բայց մեր լավ հողերն սկսեցին խլել,
10
Որ պտղում էին առանց հերկելու.
Ծառա շինեցին տղամարդ ու կին,
Ինչ որ ունեինք՝ ողջը խլեցին։
Նրանք մեզ երկինք-երկիր խոստացան,
Ու բացի վշտից չտվին այլ բան։
15
Մեր նավակները ուր կանգնած էին։
Բոլոր ծոցերը նրանք բռնեցին՝
Գետերի ափին— ծառի հովանում,
Ուր մեր խրճիթներն էինք մենք [շինում],
Նրանք շինեցին իրանց գյուղերը,
20
Հափշտակեցին մեր հին տեղերը։
Արդ՝ ոտքում են մեր դաշտն ու մեզ քամահրում։
Մենք հնավանդի փայտով ենք փորում,
Ուրիշ բան չունենք նրանից ավել,
Եվ այդ էլ սակայն ուզում են խըլել։
25
Եվ անշուշտ նրանք անբախտ են եղել,
Որ մեր համայնքի կողմերն են եկել
Հեռու աշխարհից—
Ծովի էն ափից.
Սիպտակ մարդի՜կ, ի՞նչն է ձեզ քաշում,
30
Ի՜նչ քամի է ձեզ մեր կողմը քըշում,
Սև տենչանքներին զոհ ու կերակուր...
Բայց թե հերիք չեն այդ բոլորը ձեզ,
Ահա պոետի սիրտը վշտակեզ...
. . . . . . . . . . .
35
. . . . . . . . . . .
. . . . . . . . . . .
Եվ մի՞թե պիտի գեղեցիկ մի օր
Ծովերը անցնեն ցեղերը բոլոր...
Լո՛ւռ կաց, իմ սրինգ, յուր վըշտի վըրան
40
Արդեն բավական խոսեց Իդարան։