Jump to content

Վայրկյանները ծերանում են

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՎԱՅՐԿՅԱՆՆԵՐԸ ԾԵՐԱՆՈՒՄ ԵՆ


Չլիներ խնդիրն իմ առաքելության՝ դիտել
արշալույսը Մասրուտի թումբից, գուցե եւ՝
աշխարհ չգայի։

Քայլերից այս կողմ շիկնել է հորիզոնը եւ դեռ
շարունակում է գնալ ճանապարհը։ Պիտի քայլենք՝
որ քայլենք։

Ամեն ինչ՝ ճամփորդի հայացքով։ Ճանապարհն է սկսվում
տնից, թե տունը՝ ճանապարհից։ Իմ ուրախությունը նույնքան
տխրություն է։

Ճանապարհի վրա՝ անճանապարհ։ Թվում է՝ գալիս ենք,
բայց գնում ենք։ Իրար չսիրելը (չհանդուրժելը) դավաճանություն է,
չգիտեմ՝ ում։

Ինձ հետեւում է անիմանալին։ Հեռվից հեռու ես նայում եմ
իմ աչքերին։ Խոսիր անյպես, որ հասկանալի լինի
լռությունը։

Կապույտ հուրը խաղում է վառվող ջրերի վրա։ Եթե մենք
չենք տեսնում մեր հեռուն, դա չի նշանակում, թե հեռուն էլ
մեզ չի տեսնում։