Jump to content

Վարդը բացվել ա...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Վարդը բացվել ա...
Աղբյուր. ԵԺ հ1, էջ 58-59
ծ. և տ. ― էջ 279
ՎԱՐԴԸ ԲԱՑՎԵԼ Ա...


Վարդը բացվել ա ծաղկոցին,
Ամպի ցողը շողա ծոցին.
     Ա՜յ վարդին, կարմիր վարդին,
     Դաստա Դրախտին։

5 Թերթիկները դուզ փռել ա,
Նազուք գըլուխը ծըռել ա.
     Ա՜յ իմ վարդին, կարմիր վարդին,
     Դաստա Դրախտին։

Չես համբերել, վա՛րդ մայիսին,
10 Դուրս ես եկել մարտի ամսին.
     Ա՜յ իմ վարդին, կարմիր վարդին,
     Դաստա Դրախտին։

Կու թառամիս, կու չորանաս,
Մինչ մայիս թե չի դիմանաս.
      15 Ա՜յ իմ վարդին, կարմիր վարդին.
      Դաստա Դրախտին։

Տաժան քամուն չես համբերի,
Զազիր ճըճվին կըլիս գերի.
       Ա՜յ իմ վարդին, կարմիր վարդին,
       20 Դաստա Դրախտին։

Չես տեսնելու թիթեռնակին,
Ո՛չ ավետման ծիծեռնակին.
       Ա՜յ իմ վարդին, կարմիր վարդին,
       Դաստա Դրախտին։

25 Կուգա բըլբուլը թեմանեն,
Քեզ կու կանչե գերեզմանեն,
      Ա՜յ իմ վարդին, կարմիր վարդին,
      Դաստա Դրախտին։

Կու գանգատե իր սև բաղդեն,
30 Թե որբ մընաց կարմիր վարդեն,
      Ա՜յ իմ վարդին, կարմիր վարդին,
      Դաստա Դրախտին։