Jump to content

Վերածնություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Վերածնություն


Համառ կանգնած ենք մենք իրար դիմաց,
Ես ու անցյալիս ստվերն ահարկու,
Ու մոտենում ենք մեկ֊մեկու կամաց,
Ու թշնամաբար նայում մեկ֊մեկու։
Զարթնել է հոգիս նոր կյանքի համար,
Նա ինձ ժպտում է քարացած իմ դեմ,
Թևերն է հոգիս պարզում տիրաբար
Ու զվարթ ճչում — ես քեզ կըհաղթեմ…