Jump to content

Արթնացում (Վահան Տերյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Արթնացում


Խենթ մարտիրոսներ, պայծառ հերոսներ,
Ձեր կարմիր ճամփան` քարերի միջին,
Ցրեց իմ հոգու տենչերը չնչին,
Բացեց իմ հոգու ուրիշ փարոսներ։
Իմ ժլատ հոգու վիշտը քարացավ,
Ես խորն զգացի իղձը ձեր հոգու,
Փառք ձեր անունին, որ այս ահարկու
Գիշերին բերիք նոր լույսի համբավ։
— Բարի կուռքերն են մեզ շրջապատում,
— Կեն դանի աստված, ես քեզ եմ կանչում,
— Ինձ քո կարոտն է անդադար տանջում,
— Բարի կուռքերին ես չեմ հավատում։