Jump to content

Վերածնումն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Վերածնումն

Թարգմանությունը՝ Ալեքսանդր Ծատուրյանի

Վերածնումն


Անկոչ մի տաղանդ յուր կոշտ վըրձինով
Հզոր հանճարի պատկերն է ուզում
Կոկել, նորոգել — և անմիտ կերպով
Նա նոր նըկար է վերան խըզբըզում…

Բայց օտար ներկը, չանցած շատ տարի,
Մաշվում, թափվում է ձըկան թեփի պես,
Եվ ահա՛ դարձյալ գործը հանճարի
Յուր նախկին փայլով գալիս է հանդես։

Այսպես ջնջվում են և ի՛մ հեգ սրտից
Կուրծքըս կեղեքող մոլորություններ,
Եվ այնտեղ զարթնում, եռում են նորից
Նախկին օրերիս պայծա՜ռ տեսիլներ։