Jump to content

Վերջին ճիգով

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՎԵՐՋԻՆ ՃԻԳՈՎ


Հողը հող չէ, լերկ - անշոր է,
Հովը հով չէ, մերկ - տոչոր է,
Բայց կանգուն է մնում ծառը,
Ծառ, որ ծառ չէ, բուսաչոր է։

Մնում է մի վերջին ճիգով,
Մի կերպ, մամռած քարի վրա...
Ոսկրացել է, բայց... չի ընկնում,
Ի՞նչ հրաշք է փրկում նրան։

Բույն է դրել ծառին մի հավք,
Ճուտ ու ճիվով օրհնել բարին.
Ջրի, հովի, հողի տեղյակ՝
Այդ ծիվծիվն է պահում ծառին։