Jump to content

Վիգեն Մամիկոնյան

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Վիգեն Մամիկոնյան
Աղբյուր. ԵԼԺ հ5, էջ 488
ծ. ― էջ 806

 լսում են, հայտնում են, որ իրանց օրենքով իրանք նրանց ճորտերն են։

– Ա՛յ հեր օրհնած, ի՜նչ բան ա, հալբաթ մի անգամ ձեր աշխարհքը կգանք, պատիվ կտաք…

ՎԻԳԵՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

1128 թիվ Պարսից Մելիք շահի օրով

Վիգեն հաղթական, քաջալանջ, հուժկու, Սանասարյանց դեն

Նստէր յԱշմուշատ քաղաքի (Աղձնեաց
գաւառ) ընդ մէջ Սասնոյ և Տարօնոյ։


Իրեն լեռներում Աշմուշատ նստած[1], խնջույքի էր նստած Վիգեն իշխանը[2]․ նրա հետ նստած են Աղձնյաց Առյուծ իշխանը, Ծովքի տերը և այլն, և այլն, և այլն։ Եվ քեֆ են անում և ուրախ ծիծաղում, և նրանց զվարթ ծիծաղից հանգստանում է Սասունը։

[3]Եվ ահա գալիս են երկու աշուղներ[4], մինը՝ կույր ալևոր, մյուսը՝ ջահել, սազերն ուսերին, իշխանական խնջույքին։ Լցրին բաժակներն իշխանները և հրամայեցին[5] աշուղներին, որ երգեն։

Աշուղների երգը։

Ի՞նչ երգենք․

– Արաբը եկել, եկել է յաման, հեղեղի նման.
Տիրել է Խլաթ, Արճեշ, Մանազկերտ, Մուշ, Տողատափ,
Հռչակել[6] իրեն հայոց թագավոր.
Արաբն եկել է, մտել է Սասուն։
Քեֆ է անում նստած X֊nւմ,
Արյունից փախած եկել ենք։

[7]Լռեց աշուղը ու ցած դրեց[8] ձեռքից բաժակը փրփրուն[9], ցած դրեց Աղձնյաց Առյուծ իշխանը և նրա, և այլն, և այլն․․․

– Էլ ոչ[10] մի բերան գինի չի տեսնիլ, մինչև մի արաբ կմնա Սասուն։

Թնդացին Սասնի սարերը, շառաչեցին զենքերը[11]։
Երգը որոտաց ռազմի։

Ռազմի երգը։

– Մի արաբի կտորի համար ինչ է շարժվում Սասունը[12],– ասավ Վիգենը, հետն առավ մի քանի քաջեր ու գնաց։

Նստած ճաշում, հաղթական Միրան ամիրան քեֆ Է անում․ և ահա հեռվից գալիս է մի ձիավոր։

– Տեսեք,– ասում է Միրան ամիրան,– ով է, որ կյանքից կշտացել, գալիս է և այլն։

Գալիս է Վիգենի մարդը։

– Նստիր,– ասում է ամիրան։

[13]Վիգեն իշխանը ինձ չի ասել նստիր։

– Հապա ի՞նչ է ասել։

– Ասել է՝ գնա, ասա՝ Միրան ամիրա, մենք մեռա՞ծ ենք, որ դու գալիս ես և այլն, և այլն։

– Մեռած չեք, հապա ի՞նչ եք։

Ու լուռ հեռացավ մարդը։

Մարդիկ են եղել առաջ ժամանակ,
Ապրել և[14] մեռել.
Մարդիկ եմ ասում—ձեզ պես չիմանաք,
[15]Դուշմանն էլ նրանց սիրել <է>[16]։


Նայում են նրան։

Այնտեղ կանգնած են Վիգենն ու Գրգուռը– չեն թողնում արաբն անցնի։

  1. [խրախճան]
  2. [Մամիկոնյան և]
  3. [Եկան]
  4. [կույր]
  5. [Երգեցեք]
  6. [Դարձել է]
  7. [Աշմուշատ]
  8. [Մռայլվեցավ առյուծ Վիգենը]
  9. [մինչև արաբը]
  10. [Մի ոք բաժակ գինի չի խմելու]
  11. [և պատերազմի պատրաստությունը և ճամփա ընկան]
  12. [Դուք]
  13. [Իմ տերն]
  14. [անցել]
  15. [Թշնամին էլ սիրել է նրանց]
  16. [Արևի նման հեռու անցյալից/Նայում եմ նրան/ Փայլում են նրանց հիշատակները։/ Եվ սև օրերին հիշելով նրանց/ Լցվում են հույսով մեր սրտերը]