Վստահելի լինեմ այնքան

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կռունկներ անցան Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Վստահելի լինեմ այնքան)

Վարդան Հակոբյան

Ցուրտ աղբյուրի ակին խոնարհ
***

Վստահելի լինեմ այնքան՝
Հավքը իջնի իմ ձեռքերին,
Բույնը հյուսի իմ երգերին -
Վստահելի լինեմ այնքան։
Ես սարեր եմ տեսնում անգամ
Թռչող հավքի թեւիկներին.
Հոգով անեղծ լինեմ այնքան,
Հավքը իջնի իմ ձեռքերին։