Կռունկներ անցան

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Մայրամուտներին, երբ դու հոգնում ես Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա՝ Կռունկներ անցան

Վարդան Հակոբյան

Վստահելի լինեմ այնքան
***

Կռունկներ անցան - աստղերի երամ,
Ինչ որ բան էին ուզում ինձ ասել,
Միաձայն էին ձգտում համոզել,
Կռունկներ անցան - աստղերի երամ։
Գուցե պե՞տք էի - ճամփորդ են նրանք,
Ոնց էին տանս տեղը իմացել.
Կռունկներ անցան - աստղերի երամ,
Ինչ որ բան էին ուզում ինձ ասել։